Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Կարծիք

Պետք է ջնջել այն նորմերը, որոնք նախագահի անգործության դեպքում վեճը լուծված են համարում «իրավունքի ուժով». Գ.Հովհաննիսյան

Գործող Սահմանադրության տեքստից պետք է ջնջել բոլոր այն նորմերը, որոնք Հանրապետության նախագահի անգործության դեպքում վեճը լուծված են համարում «իրավունքի ուժով» կամ նախատեսում են դրան նման այլ կարգավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գերմանաբնակ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գոռ Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆհետաքրքիր ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ․

Երբ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա դրանից դժգոհ է, բնականաբար, Ազգային ժողովը, քանի որ Նախագահը թույլ չի տալիս, որ խորհրդարանի օրենքը մտնի ուժի մեջ ու գործի։ Չի բացառվում, որ նախագահի այդ անգործությամբ խախտվում է Ազգային ժողովի օրենսդրական իրավունքը (Սահմ․ 88-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Որովհետեւ քանի՞ կոպեկ արժի օրենք ընդունելու իրավունքը, եթե այդ օրենքը չի մտնելու ուժի մեջ ու չի դառնալու պարտադիր։ Հետեւաբար, վեճ է ծագում Նախագահի ու Ազգային ժողովի միջեւ։ Իսկ ո՞րն է վեճերի լուծման քաղաքակիրթ եղանակը։ Բնականաբար դատարան դիմելը սեփական իրավունքը խախտված համարողի կողմից։

Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում մեր Սահմանադրությունը։

Նա պահանջում է, որ Սահմանադրական դատարան դիմի Նախագահը !!! (Սահմ․ 129-րդ հոդ․ 1-ին մաս)։ Պատկերացնո՞ւմ եք, դատարան պիտի դիմի ոչ թե նա, ով իր իրավունքը խախտված է համարում (ԱԺ-ն), այլ ենթադրյալ խախտողը (Նախագահը)։ Իսկ եթե Նախագահը, այնուամենայնիվ, դատարան չի դիմում, ապա Ազգային ժողովն իրավունք է ստանում ինքնուրույն լուծելու նախագահի հետ իր վեճը !!!։ Հա, Ազգային ժողովը դառնում է ինքն իր գործով դատավոր ու բնականաբար վեճը լուծում է իր օգտին, այսինքն՝ ԱԺ նախագահը վերցնում ու Նախագահի փոխարեն ստորագրում ու հրապարակում է իր իսկ ընդունած օրենքը (Սահմ․ 129-րդ հոդ․ 3-րդ մաս)։ Արդար լուծում է, չէ՞։

Սահմանադրության այս մոտեցմամբ, նախ, խախտվում է այն ընդհանուր դատավարական սկզբունքը, որ դատարան դիմել կարելի է միայն շահագրգռություն ունենալու դեպքում։ Դատարան դիմողը պետք է կարողանա հիմնավորել, որ պատասխանողի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իր իրավունքները։ Բայց օրենքը չստորագրող Նախագահը հեչ էլ իր իրավունքները խախտված չի համարում ու չի էլ կարող դատարանում նման բան պնդել։ Դա պիտի անի Ազգային ժողովը։

Երկրորդ՝ մինչեւ օրենքի հրապարակումը իրավաբանական իմաստով իրավանորմեր գոյություն չունեն։ Իրավանորմի գոյությունն սկսվում է ( = իրավանորմը ծնվում է) պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու պահից, որովհետեւ միայն այդ պահին է ավարտվում օրենսդրական գործընթացը (մանրամասն տես Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն, էջ 156-158)։ Հետեւաբար, մինչեւ օրենքի հրապարակումը Սահմանադրական դատարանը Նախագահի դիմումով չի կարող ստուգել գոյություն չունեցող բանի սահմանադրականությունը։ Այս մասին իմ դիտողությունները 2015-ին ներկայացրել եմ սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովին, բայց դրանք հաշվի չեն առնվել։

Բացի այդ, որեւէ իրավական ակտի ՆԱԽԱԳԾԻ սահմանադրակությունն ստուգելու հնարավորություն սահմանադիրը նախատեսել է միայն Սահմանադրության փոփոխությունների եւ հանրաքվեի դրվող ակտերի նախագծերի համար (Սահմ․ 168-րդ հոդ․ 2-րդ կետ)։ Թե ինչու է այս բացառությունը ճիշտ, հազար անգամ բացատրել եմ, այստեղ նորից չեմ գրի։ Սահմանադրական դատարանի լիազորություններն ՍՊԱՌԻՉ կերպով թվարկված են Սահմ․ 168-րդ հոդվածում։ Ու քանի որ սահմանադիրն իրավական ակտերի նախագծերի սահմանադրականության ստուգման հնարավորության մասին մտածել է ու դա չի նախատեսել Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքների համար ( = սահմանադրի ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈՒԹՅՈՒՆ), ուստի Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքի սահմանադրականության ստուգումն անթույլատրելի է նախքան Նախագահի կողմից դրա հրապարակումը։

Իսկ ո՞րն է այս հարցի ճիշտ լուծումը։ Ինքներդ արդեն վաղուց կռահել եք։ Եթե Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա Ազգային ժողովն ինքը պիտի դիմի Սահմանադրական դատարան ընդդեմ Նախագահի անգործության (Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 2-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ): Եթե ՍԴ-ն կորոշի, որ Նախագահի անգործությունը հակասահմանադրական է ու խախտում է ԱԺ-ի իրավունքը, ապա Նախագահը պարտավոր է ստորագրել ու հրապարակել օրենքը։ Եթե չէ, ապա օրենքն ուժի մեջ չի մտնում։

Ասվածը նույնությամբ վերաբերում է Նախագահի կողմից այլ ակտեր չստորագրելու որոշման արդյուքնում ծագող մյուս բոլոր վեճերին, որոնք ամեն օր մենք տեսնում ենք մեր պակտիկայում։ Ոչ թե պիտի «իրավունքի ուժով» ինչ-որ բան լինի, այլ պիտի դժգոհ կողմը դիմի Սահմանադրական դատարան։ Ու Սահմանադրական դատարանն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ վեճի դեպքում որն է այդ «իրավունքի ուժը»։ Բա Սահմանադրական դատարան ենք ստեղծել, որ վեճերը լուծվեն ինչ-որ «իրավունքի ուժո՞վ»։

Ո՞րն է Սահմանադրության այս թարս մոտեցման հիմնավորումը։ Ինչո՞ւ Նախագահի անգործության դեպքում դժգոհ կողմը չպիտի դիմի Սահմանադրական դատարան, այլ հարցը պիտի լուծվի իր օգտին՝ առանց դատարանի որոշման։