Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Այսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինի Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Հունաստան ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում

Մեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Հայաստան

«Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». Բակուր Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական պահելու վերաբերյալ, հայտարարել էր, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկական Շուշի՞։

«Ընդհանրապես չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները՝ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախսատականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»,- ասել էր Ն. Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում «Շուշի հիմնադրամի» նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, նշեց, որ այն առնվազն տարակուսանք է առաջացնում։

«Ինքս տարիներ շարունակ զբաղվել եմ Շուշիի մշակույթի, հուշարձանների ուսումնասիրությամբ, մեր հիմնադրամն ահռելի աշխատանք է կատարել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման միտք արտահայտելը պետք է որ պատվեր լինի, այլ բացատրություն չունեմ, գուցե նման հայտարարություն է անում, որպեսզի արդարանա, որ Շուշին հանձնել են։ Գիտեք, Շուշին չեն գրավել, այլ հանձնել են, որին մասնակից է Նիկոլ Փաշինյանը։ Նա նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև Շուշին 3000 տարվա պատմություն ունի։ Մինչև 1920 թվականի մարտի 23-ն այնտեղ հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում, մարտի 23-ին հայտնվեցին թուրք ասկյարները և տեղի մահմեդական բնակիչները կազմակերպված կոտորեցին հայ բնակչությանը, այդ երեկոյան 5 հազար մարդ են սպանել։ 16 հազար մարդ էլ օգտագործելով մառախուղային եղանակը՝ կարողացել են փախչել՝ թողնելով ամեն ինչ։ Խորհրդային տարիներին քաղաքը մնում է ադրբեջանցիներին, այդ ամենը ծրագրված էր։ Մինչև Շուշիի ազատագրումն այնտեղ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում, բայց այնտեղ 4000 մարդ էր ապրում։ Նիկոլ Փաշինյանն այս մասին պետք է խոսեր, այլ ոչ թե խորհրդային տարիներից խոսեր, մարդաբանական բոլոր տվյալները կա, կարող էր օգտվել։ Շուշին բացարձակ հայկական քաղաք է»,- նշեց Բակուր Կարապետյանը։

Ըստ նրա, երբ չափագրում էին Շուշիի հայկական խաչքարերը, այնտեղ եղել են միայն մի քանի ադրբեջանական հուշարձան, այսինքն՝ մի քանի մզկիթներ։

«Ես ուրիշ կերպ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չեմ կարող բնորոշել, քան պատվեր, նա, կարող է՝ կատարում է Ալիևի պատվերը, որովհետև այլ բացատրություն չունեմ: Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է երկրի վարչապետը նման հայտարարություն անի՝ մեկ՝ «դժբախտ ու դժգույն» քաղաք է Շուշին, մեկ՝ ադրբեջանական։ Շուշիի բերդաքաղաքն աշխարհի ամենահզոր բերդերից մեկն է։ Մենք ծրագիր էինք մշակել, որպեսզի Շուշին հայտարարեինք համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք, ու հանկարծ նման հայտարարություն անել»,- հավելեց Բակուր Կարապետյանը։

Շուշիի և առհասարակ Արցախի պատմությանը լավ ծանոթանալու համար, Բակուր Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց ծանոթանալ իր գրած «Շուշիի բերդաքաղաքը» մենագրությունը, եթե գիրքը չգտնի, ապա պատրաստ է տրամադրել, նաև «Գուլիստան նամե» գիրքը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այս գրքերը կարդա, լավ կլինի, բայց նա գրողներին, գիտնականներին չի սիրում ու չի ընդունում, եթե ընդուներ, ապա մեր պատմությանն այսքան անծանոթ չէր լինի, գուցե՞ դիտավորյալ է անում, այս ամենը շատ վատ է, և ես նրանից խորը հիասթափություն եմ ապրում»,- շեշտեց նա։

Բակուր Կարապետյանի բնորոշմամբ՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և այլ քաղաքներում ժամանակին ապրել են հազարավոր հայեր, սակայն հայերը երբեք չեն ասում, որ այդ քաղաքները հայկական են, քանի որ հայերը կիրթ են, լայն աշխարհայացք ունեն։

«Հայերը Սումգայիթում ապրել են, բայց չենք կարող ասել՝ հայկական քաղաք է, նույնն էլ մյուսները, իհարկե, դրանց կառուցմանը, շենացմանը հայերը մեծ մասնակցություն են ունեցել, բայց դրանք հայկական չեն, դրանք խորհրդային քաղաքներ էին։ Դրանք մերը չէին, դրանք բոլորինն էին։ Երբ մարդիկ կտրվում են իրենց մշակույթից, այսպիսի դեպքեր են լինում, մարդիկ իրենց քաղաքը չեն ճանաչում, նույնիսկ վարչապետի մակարդակով, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, չեն ուզում պահել մեր երկիրը, հազարամյակներից եկած մեր Արցախը, մերն անընդհատ տալիս ենք օտարներին։ Պետք է տեր կանգնենք մեր մշակույթին, որ սերունդն էլ իմանա՝ ինչի համար է պայքարում»,- ընդգծեց նա։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը հակահայկական ու կեղծված պատմություն է գրում և ամբողջ աշխարհում հարյուր-հազարներով տարածում է, իսկ Հայաստանը ոչինչ չի անում, հակառակը՝ հալածվում է այն մարդը, որը նման աշխատանք է կատարում։