«Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում». Ադամ Շիֆ
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ասպարեզ»-ի խմբագիր Արա Խաչատուրյանի հետ հարցազրույցում նշել է՝ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դարձյալ կատարի իր այն գլխավոր դերը, որի համար ստեղծվել է: Մեզնից շատերը տարիներ շարունակ զգուշացրել են, որ Ադրբեջանին թույլ է տրվել իրականացնել իր սադրիչ ռամզական գործողություները, և այդ ընթացքում Մինսկի խմբի անդամները, նույնիսկ ԱՄՆ ներկայացուցիչը, միայն կոչ էին անում կողմերին վերջ տալ բռնությանը», -նշել է կոնգրեսականը:
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանի կողմից այս ռազմական արշավին ձեռնամուխ լինելը մեկ նպատակ ուներ, այն է՝ փոփոխել քարտեզը՝ կիրառելով ռազմական ուժ:
«Խնդիրը դեռ լուծված չէ: Շատ հիմնախնդիրներ կան, որոնք վերաբերում են տարածքային հարցերին, ռազմագերիներին, պատերազմական հանցագործություններին, պատմամշակութային կոթողներին վնաս հասցնելուն: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել և գործընթաց սկսկի այս խնդիրները լուծելու համար: Սա այն ամենն է, որին հույս ունեմ, նոր վարչակազմը ձեռնամուխ կլինի և առաջնահերթություն կտա: ՄԵնք չունք ուզում, որ այս հարցերը Ռուսաստանը կամ Թուրքիան լուծեն: Դա իրականում հենց այն է, ինչ տեղի է ունեցել այս դեպքում: Մենք ցանկանում ենք, որ Միսնկի խումբը որոշումներ կայացնի, որպեզի մենք ունենանք երկարատև և իմաստալից խաղաղություն: Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակի մեջ է, ու կապ չունի՝ սա ՌԴ-ին, Թուրքիային կամ Արդբեջանին դուր գալիս է թե չէ: Այս հարցի լուծումը Մինկսի խմբի առաքելությունն է: Ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, պետք է պրոակտիվ առաջնորդություն ցուցաբերի ԱՄՆ-ն: Իհարկե, Ֆրանսիան ևս մեծ առաջնորդ էր այս հարցում: Հաշվի առնելով վերջինս՝ մենք պետք է համագործակցենք Ֆրանսիայի հետ: Հստակ է մի բան՝ Արցախի հարցը չի լուծվել: Կնքվել է ժամանակավոր հրադադար, որը դարձյալ խախտվում է Ադրբեջանի կողմից»,-ասել է կոնգրեսականը:
Շիֆն իր խոսքում շեշտել է նաև, որ մի շարք այլ կոնգրեսականներ իր հետ ավելի վաղ Կոնգրես էին ներկայացրել օրեսդրական փաթեթ, որով պետք է ճանաչվեր Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը:
«Երբ խոսում ենք ինքնորոշման մասին, պետք է ուշադիր լինենք, որ Ադրբեջանին թույլ չտանք էթնիկ զտում իրականացնել այս տարածաշրջանում ապրող մարդկանց նկատմամբ: Ես հույս ունեմ, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը նորից կներկայացվի ու կառաջխաղացվի Կոնգրեսում: Սա կարևոր քայլ կլինի ճնշումը պահելու համար այն նպատակով, որ Միսկի խումբը սկսի գործել: Սա ցույց է տալիս այն, որ ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը՝ խաղաղության գործընթացի հասնելու բանակցությունների բացակայության դեպքում:
ԱՄՆ-ն պետք է հստակ նշի՝ այստեղ ՌԴ-Թուրքիա գործողություն չպետք է լինի: Նոր վարչակազմը պետք է սկսի այնտեղից, որտեղ կանգնել էր, այն է՝ պատժամիջոցների կիրառում Թուրքիայի դեմ՝ «Ս-400» ռուսական համակարգերի ձեռքբերման համար, որով նա փաստացի խախտել է իր պարտականությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր»,- մանրամասնել է կոնգրեսականը:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...