Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում
ԱՀ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2021թ. հունվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (11.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է կարտոֆիլ 1կգ` 25 դրամ (12,5%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ` 9 դրամ (1.9%), ալյուր «Բաղրամյան» 1կգ` 6 դրամ (1.8%), հնդկաձավար 1կգ` 8 դրամ (1.2%), ձու 1 հատ` 1 դրամ (1.2%), շաքարավազ 1կգ` 3 դրամ (0.8%), ոսպ 1կգ` 5 դրամ (0.8%), թեյ «Ակբար» 100 գր` 2 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է սոխ 1կգ` 25 դրամ (10%), վարունգ 1կգ` 50 դրամ (4.8%), կարագ տեղական 200 գր` 5 դրամ (0.5%), մածուն տեղական 450 գր` 1 դրամ (0.4%), սուրճ 100 գր` 1 դրամ (0.4%), ձեթ 1 լիտր` 3 դրամ (0.3%), պանիր «Չանախ» 1կգ` 6 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ձեթ», «Հավի ձու» և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...