Շուշին ընկավ 2 պատճառով. Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք. Սեյրան Օհանյան
Շուշին ընկավ երկու պատճառով. Առաջինը կառավարման մակարդակը, երկրորդը, ժամանակին այդ ուղղությամբ առաջնային ղեկավարման կետ չէր ձեւավորվել, որը կարող էր ճիշտ համագործակցություն իրականացնել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք»,-ասաց նա:
«Այնտեղ որտեղ ճիշտ մարտավարություն է ընտրվել, ինժեներական կառույցները լավն են եղել, 3-4 ժամ ռմբակոծելու ընթացքում ինչ ասես չեն թափել մեզ վրա, բայց մեկ վիրավոր անգամ չենք տվել: Այտեղ, որտեղ կարգապահությունն ամուր չի եղել, ճիշտ չեն խրամատավորվել, այդտեղ ունեցել ենք շատ կորուստներ: Մեր կորուստների գրեթե կեսը կարող էր չլինել, եթե լավ կարգապահություն լիներ»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե եթե հենց առաջին օրերին դադարեցվեր պատերազմը, ինչպիսի հանգուցալուծում կունենայինք, այդյոք այդ 5+2 շրջանները չէին հանձնվելու, նա պատասխանեց. «Հետաքրքիր զուգադիպությամբ ես սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը եղել եմ Արցախի ՊԲ հրամանատարական կետում եւ արդեն սեպտեմբերի 30-ին կարճ վերլուծություն եմ գրել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին եւ համապատասխան առաջարկություններ արել: Ես նշել եմ, որ կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկել Արցախի եւ ՀՀ իշխանությունների կողմից բանակցային գործընթացի վերականգնման եւ ՊԲ-ինհամակողմանի ապահովման ուղղությամբ: Իհարկե, եթե կանգնեցվեր, պատերազմի ընթացքն այլ կլիներ, այդ 5+2-ի բանակցային ընթացքն այնպիսի կլիներ, որ մենք հնարավորություններ կունենայինք մեր համար ձեռնտու որոշումներ ընդունելու»:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...