Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով
«Իրավունքը» գրում է. «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ այս շաբաթ կքննարկի իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը:
Նախագծի վերաբերյալ ուշագրավ առաջարկ է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների, այդ թվում՝ վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա:
Ընդ որում՝ համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ: Իսկ սույն հոդվածով նախատեսված գոտիավորումը սահմանվել տարբեր գույների գծանշումով: Այնպես որ, օրենքի ընդունման դեպքում՝ ինչպես իշխանությունը խոստացել էր, չեն լինի կարմիր գծեր, բայց կլինեն գույնզգույն գծեր: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ իշխանության խոստումների կատարման մասին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը