Արմեն Ջիգարխանյանի 36-ամյա կինը կես միլիոն դոլարով բնակարան է գնել Ռուբլյովկայի վրա
Դերասան Արմեն Ջիգարխանյանի 36-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, կես միլիոն դոլարով բնակարան է գնել Ռուբլյովկայի վրա: Վիտալինան նոր բնակարանի մասին պատմել է Starhit-ի հետ հարցազրույցում:
Օգոստոսին 81-ամյա դերասանը եւ նրա կինը կտեղափոխվեն ընդարձակ հարկաբաժին: Նրանք միասին են 15 տարի, սակայն ամուսնացել են միայն անցյալ տարի: Նախկինում նրանք բնակվում էին Կրասնոգորսկու վրա գտնվող մեկսենյականոցում, սակայն հարսանիքի նախօրեին Վիտալինան որոշել է ընտանիքի ունեցվածքում լուրջ ավանդ կատարել եւ կես միլիոն դոլարով 134 ք.մ. մակերեսով երեքսենյականոց բնակարան է ձեռք բերել Ռուբլյովսկու խճուղում:
«Մենք 3 սենյակ կունենանք՝ աշխատասենյակ, հյուրասենյակ եւ ննջասենյակ: Ամուսինս մի քանի անգամ այցելել է, նա հավանել է: Արմեն Բորիսովիչը մի քանի ցանկություն էր հայտնել, որոնք համընկնում էին իմ ցանկություններին: Հիմնական շեշտադրումը կատարել ենք դասականի վրա՝ ամեն ինչ պարզ է, խիստ եւ պերճագեղ: Պաստառը բաց գույնի է, կահույքը՝ միայն բնական նյութից: Բնակարանում նաեւ 2 մեծ պատշգամբ կա՝ մեկը երեսապատել ենք կեչու կեղեւով, մյուսը՝ բամբուկի: Բնակարանն ընտրել է Արմեն Բորիսովիչը, իսկ մնացած ամեն ինչը ես եմ արել: Կարելի է ասել, սա իմ հարսանյաց նվերն էր: Երկուսս էլ այնտեղ ենք հաշվառված»,- դերասանի կնոջ խոսքն է մեջբերել Starhit-ը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...