Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չի լինելու TRIPP որևէ ենթակառուցվածք, որտեղ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան (տեսանյութ) ՀՀ ինքնշխանությունը TRIPP երթուղու անվտանգության և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են (տեսանյութ) Մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին Չեմ նախանձում որոշ ընդդիմադիրների և մարգինալ խմբակների. մանիպուլացնելը շատ դժվար է լինելու. Միրզոյան «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը TRIPP նախագծին չի քննարկվել․ Միրզոյան Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան Քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին. Միրզոյանը՝ Ռուբիոյի հետ Բաքվում պահվող հայերի հարցը քննարկելու մասին ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան Առանց Հայաստանի համաձայնության՝ TRIPP-ի բաժնեմասերը չեն կարող վաճառվել. Միրզոյան Ամերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետով Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Չի լինելու TRIPP որևէ ենթակառուցվածք, որտեղ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան (տեսանյութ)Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներինՁմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ ՀՀ ԱՆ ՀՀ ինքնշխանությունը TRIPP երթուղու անվտանգության և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են (տեսանյութ)Մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա ՏիմոշենկոյինՀաստատվել է 2026 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցըԻրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքներըՉեմ նախանձում որոշ ընդդիմադիրների և մարգինալ խմբակների. մանիպուլացնելը շատ դժվար է լինելու. Միրզոյան28 օր առանց մաքուր օդի․ մայրաքաղաքի օդի աղտոտվածության աստիճանը նոյեմբերինՉինաստանը և Ռուսաստանը ընդլայնում են իրենց ներկայությունը Արկտիկայում«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկում«Մենք ընտրում ենք Դանիան, այլ ոչ թե ԱՄՆ-ն». Գրենլանդիայի վարչապետՌուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը TRIPP նախագծին չի քննարկվել․ ՄիրզոյանԱյս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպանՔննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին. Միրզոյանը՝ Ռուբիոյի հետ Բաքվում պահվող հայերի հարցը քննարկելու մասինՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱռանց Հայաստանի համաձայնության՝ TRIPP-ի բաժնեմասերը չեն կարող վաճառվել. ՄիրզոյանԹրամփի հատուկ բանագնացը գաղտնի հանդիպել է Իրանի՝ գահընկեց արված շահի որդու հետԵՄ-ն քննարկում Ռուսաստան-Ուկրաինա հարցով բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու հարցըԱմերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետովՇտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներՀամաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասինԹրամփը խոստացել է «շատ վճռական գործողություններ» ձեռնարկել, եթե Իրանի իշխանությունները մահապատժի ենթարկեն ցուցարարներինԻրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերըՌուսաստանի հարձակման հետևանքով Կրիվոյ Ռոգում ավելի քան 700 տուն մնացել է առանց ջեռուցման, իսկ 45,000 մարդ՝ առանց հոսանքիԹրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համարԺամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԲախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած32 մլն դրամ՝ դեռեւս չհաստատված ապահովագրության ծրագրի համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 8 մարզերումՌուսաստանի կորուստները Ուկրաինայում հասել են ամսական 25,000-ի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԹրամփը սպառնացել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենին Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացելՀարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի օրը իրենց գագաթնաժողովն ավարտել են թմբուկային դուետովՎաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ․ ՓաշինյանՈւկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում․ ԶելենսկիՄենք հայտարարում ենք Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպանների անուններըԳյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԿանադան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանովԿԲ նախագահի պաշտոնում կառաջարկվի Մարտին Գալստյանի թեկնածությունըՇուտով ամեն ինչ կիմանաք․ լավ կլիներ, որ ամերիկացիները լքեին Իրանը․ ԹրամփՄենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների. Գերմանիայի կանցլերՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլըՄեր դիրքորոշումը միանշանակ է` Գրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետՀրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինըՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԿաթողիկոսը մասնակցել է Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հnգեհանգստի արարողությանըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մամուլ

Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ պատերազմի արդյունքում տուժած իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումների վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին, այն պատրաստվել է միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետների ու ադրբեջանցի իրավաբանների կողմից։ Բողոքում ներկայացված են փաստեր Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից ներկայացված գանգատում նշվում է, որ Հայաստանի կողմից նախկինում «օկուպացված» տարածքներում կան մեծ թվով ականներ, որ Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները հավասարեցված են հողին, եւ որ «անօրինական զինված ուժերի առկայության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են»։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 21-ին էր հոդված հրապարակել եւ ահազանգ հնչեցրել այն մասին, որ ադրբեջանական կողմը խոսում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որը Հայաստանի համար աստղաբաշխական թիվ է: Ավելին, Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ էր հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։

Ավելին, թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց, ու այդ նյութում Թուրքիայի դատախազությունը Հայաստանի հասցրած վնասները Ադրբեջանին գնահատել էր 820 մլն դոլար:

Ավելին, դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:

Եվ հիմա նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացրել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար, որն էլ նրանք արդեն պաշտոնապես կատարեցին:

Եվ ուշագրավ է, որ մինչ մամուլը եւ տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում էր, թե նման հայցի մասին խոսում է միայն Գեւորգ Կոստանյանը:

Ավելին, Կիրակոսյանը նաեւ 2021-ին հունվարի 16-ին հայտարարեց, թե հայկական կողմը եւս պատրաստվում է ՄԻԵԴ դիմում ներկայացնել: Ստացվում է՝ մինչ հայկական կողմը պատրաստվում է այդպիսի դիմում ներկայացնել, ադրբեջանական կողմն արդեն մեկ քայլ առաջ է անցել եւ արդեն իսկ նման դիմում է ներկայացրել: Իսկ թե ինչու Ադրբեջանը կրկին առաջ անցավ, հայկական կողմն այդպես էլ չի կարողանում մեկնաբանել:

Երեկ՝ ամբողջ օրը, Կիրակոսյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչով է նա զբաված այս օրերին:

Այսպիսով, ինչպես պատերազմին էին պատրաստվում մեր երկրում հունիսից, երբ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր գրավոր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, այնպես էլ իրավական ու դիվանագիտական գործիչներն են պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանվել՝ դանդաղ, կիսաքայլերով ու շատ հաճախ ուշացած, որոնք անխուսափելիորեն էլի բերելու են պարտության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում