Վաղաժամկետ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.
«Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին:
Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»:
Նշենք, որ Արցախը շուրջ 20 օր է, որ չունի ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրեն: 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է Կամո Աղաջանյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնից՝ Աշոտ Հակոբջանյանը:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...