Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Այսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինի Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Հունաստան ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում

Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն

Կառավարությունում չէին հավատում, որ ողջ երեխեք կան․ 90 օր Հադրութում թաքնվելուց հետո սպանված զինծառայողի հայր

18-ամյա Հայկ Հարությունյանը այն 6 զինծառայողներից մեկն է, որոնք շուրջ 90 օր Հադրութի անտառներում թաքնվելուց եւ ողջ մնալուց հետո դեկտեմբերի վերջին Տող գյուղում սպանվեցին ադրբեջանցիների կողմից։ Հայկը ծառայում էր Ջաբրայիլում, պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերից, խմբով շրջափակման մեջ էին ընկել։ Լուրը ստանալուն պես Հարությունյաններն ու մյուս ընտանիքները սկսել էին տղաների որոնումները։

«Հինգ ծնողով որոշեցինք հավաքվել, դիմել նախարարություն, 10 օր ոչինչ չարեցին։ Հետո Ուլնեցու հանձնաժողովը ստեղծեցին, Ոսկանյանին բերեցին։ Մի խոսքով ժողովրդին խաբում էին, մինչեւ հիմա էլ խաբում են։ Ես տեսա՝ էդ վիճակն է, պատերազմն ավարտվեց, գնացի Արցախ։ Գնացի, տեսա՝ Շուշիում կորածների ծնողները համախմբվել են, մոտեցել են նախագահին, առաջինը սկսեցին Շուշիից հանել դիակները։ Ողջ մարդ չգտան, բնական է, մի հոգի են գտել՝ ոստիկան, էն էլ դիակների տակից։ Դրանից հետո նորից հետ եմ եկել, ծնողներին ասել եմ՝ միայն Արցախում կլուծեն ձեր հարցը, մի եկեք էստեղ»,- NEWS.am-ին պատմեց Հայկի հայրը՝ Հրանտ Հարությունյանը։

Զինվորի հայրն Արցախում է եղել, երբ տեղեկացել է, որ նոյեմբերի 23-ին տղաներից մեկը կապի է դուրս եկել ու հայտնել, որ 6 հոգին ողջ են, պատսպարված՝ այդ թվում իր որդին։ Դրանից հետո կրկին դիմել են Արցախի եւ Հայաստանի պետական մարմիններին։ Ի վերջո հասել են նրան, որ խումբ ձեւավորվի, որին կթույլատրվի ողջերին փնտրելու համար մուտք գործել ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտել է, որոշ դեպքերում էլ հայ պատասխանատուների վատ աշխատանքի պատճառով որոնումները անարդյունք են եղել։

«Չէին կարողանում նորմալ բանակցեին։ Գալիս, Շուշիում թուրքը համաձայնություն էր տալիս, հասնում էինք Կարմիր Շուկա, չէին թողնում, կամ էլ թողնում էին մի ժամով։ Մուրադովը միշտ էլ մեզ ասել է՝ վերեւները պետք է ասեն, իմ ուժերից վեր է։ Կամ էլ՝ քարտեզներ կային, որոնք տրամադրում էին ծնողները, որոնցով կկարողանային գտնել երեխեքին։ Ոսկանյանը քարտեզը դրել էր տակը, չէր ուղարկել։ Ուրախ-ուրախ եկավ էնտեղ Վաղարշակ Հարությունյանի հետ, մենք էլ էինք էնտեղ, կատաղած գնում էինք Արայիկ Հարությունյանի մոտ։ Դուրս ա եկել, թե պետք է գրկաբաց ընդունեինք, ասում ենք՝ խի չես քարտեզը փոխանցել, ասում է՝ հետո ինչ, որ չեմ փոխանցել։ Ծնողներից մեկը աչքի տակին խփեց»,- պատմեց զինծառայողի հայրը։

Միաժամանակ ընտանիքի մյուս անդամները դիմել են վարչապետին, մի քանի անգամ հանդիպել են նրա հետ, սակայն կառավարությունում թերահավատորեն են մոտեցել ծնողների պատմածին։

«Չեն հավատացել, որ ողջ երեխեք կան։ Վարչապետին ասում եմ՝ օգնություն է պետք երեխեքին, բանակցեք, թող մտնեն հանեն, նայում է խորհրդականի երեսին, ասում՝ հնարավո՞ր է հիմա սաղ մարդ լինի անտառներում, ասում ա՝ ի՞նչ են ուտում էս ցրտին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մորեղբայրը՝ Արտակ Մեսրոպյանը։

Ընտանիքը կարծում է՝ եթե պատշաճ կերպով բանակցեին, հնարավոր կլիներ փրկել տղաներին։

«Ընդամենը պետք էր բանակցել, տարածքը փակել, ու գտնել։ Հողերը տալուց կետ ունեն չէ, որ վերաբերում էր երեխաներին, իրենք պետք է այդ կետից սկսեին, ոչ թե հողերը տվեցին, մեր երեխեքին էդ հողերի մեջ նվեր տվեցին թուրքին։ Շուշիում էլ նույն բանը, մինչեւ չխփեցին, չտվեցին, էնտեղ ավելի շատ ողջ մնացածներ կային»,- նշեց զինծառայողի հայրը։

Հայկին ու մյուս տղաներին սպանել են նույն տարածքից 6 զինծառայողի ողջ դուրս բերելուց մեկ շաբաթ անց։ Սպանության մասին ծնողները տեղեկացել են ադրբեջանական տեսանյութերից, մարմինները նրանց են փոխանցվել օրեր անց։ Դրանք խոշտանգված են եղել դեմքերի հատվածում՝ ըստ երեւույթին մահվանից հետո։

Արդեն մեկ շաբաթ է՝ տղաներին հողին են հանձնել, սակայն պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա դեպքի հանգամանքների մասին։ Ընտանիքն էլ պետական ուշադրության չի արժանացել, վրդովված են, որ պետական ոչ մի մարմնից ոչ մի խոսք չեն լսել։ Իրենց որդու սպանության համար մեղավորներին պատժելու պահանջով Հարությունյանները որոշել են դիմել դատական ատյաններին։