Ինչո՞ւ է վտանգավոր սպիտակուցների ու ածխաջրերի համատեղ օգտագործումը
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչո՞ւ է սպիտակուցների ու հասարակ ածխաջրերի (օրինակ շաքարի) համատեղ օգտագործումը բացասաբար ազդում օրգանիզմի էներգետիկ հավասարակշռության վրա՝ հանգեցնելով փոփոխությունների սննդային նախասիրություններում ու օրգանիզմում ճարպի կուտակման։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է BMC Nutrition ամսագրում։
Սպիտակուցների ու պարզ ածխաջրերի օգտագործումը նվազեցնում է ճարպերի թթվեցումը, ընդ որում՝ որքան շատ պրոտեին է գործածվում, այդքան քիչ քանակությամբ լիպիդներ են վերամշակվում։ Սննդակարգի ընդհանուր կալորիականության ավելացումը, այսպիսով, չի հանգեցնում սննդի մեջ պարունակվող էներգիայի համամասնական յուրացման։
Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ հետեւելով 13 կանանց ու 14 տղամարդու։ Նրանք բոլորն առողջ են եղել, միջին տարիքը՝ 23 տարեկան։ Փորձն անցել է երկու փուլով, յուրաքանչյուրը՝ 24 ժամ։ Առաջին փուլի ժամանակ մասնակիցները նախաճաշին ու ճաշին ստացել են երկու բաժին կերակուր, որում 15 տոկոս սպիտակուց է եղել, իսկ երկրորդ փուլի ժամանակ սննդակարգում սպիտակուցների պարունակությունը կրկնապատկվել է։ Բոլոր կերակրատեսակները բաղկացած են եղել նույն մթերքներից, որոնք ներառել են 17 գրամ ճարպ եւ 500 կիլոկալորիա սննդային արժեք են ունեցել։ Կերակրատեսակներից մեկի հետ մասնակիցներն օգտագործել են քաղցր ըմպելիք։ Դիտարկումներն իրականացվել են հատուկ տաածքում, ինչը թույլ է տվել վերահսկել կալորիաների ծախսը։
Մասնագետները հայտնաբերել են, որ քաղցր ըմպելիքի հետ միասին ստացված կալորիաների շուրջ մեկ երրորդն օրգանիզմի կողմից չի ծախսվում, ինչը հանգեցնում է ճարպերի յուրացման դանդաղման եւ, որպես հետեւանք, ավելի քիչ էներգիայի, որն անհրաժեշտ է նյութափոխանակության համար։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի