Զատուլին. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաընդունելի տարբերակը փաթեթայինն է
Փաթեթային տարբերակը, կարծես, ամենաընդունելին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Դա պետք է լիներ Արցախի շրջակայքում 7 շրջանների` Ադրբեջանին անցնելու եւ Արցախի կարգավիճակի որոշման տեսքով: Այս մասին դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: «Խաղաղության հասնելու համար ես այլ հնարավորություններ չեմ տեսնում: Ստեղծված իրավիճակում հայկական կողմի համար այդքան էլ նպատակահարմար չէր լինի բանակցել` հաշվի առնելով առկա ձախողումները:
Այս հարցին վերադառնալ հնարավոր կլինի միայն Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո»,- ասել է պատգամավորը: Ինչ վերաբերում է ներկայիս ստատուս քվոյին, ապա, նրա խոսքով, որ բոլոր խախտումները պետք է կանխվեն: «Ինձ թվում է` հենց այդպիսի մանդատն է ունի ռուսական խաղաղապահ զորախումբը: Վերջին պատերազմի նախաձեռնողները, անկասկած, Թուրքիան եւ Ադրբեջանն են: Հիմնական օգտվողն իրավիճակից եւ խաղաղության խախտողը ոչ մի պատասխան չի ստացել, ինչը, ի թիվս այլ կետերի, Թուրքիայի շահերի առաջ տանողն է Կովկասում: Սա վտանգավոր մրցակցություն է Ռուսաստանի համար: Հետկոնֆլիկտային միջավայրի ֆոնին եւ հայկական կողմի պարտության արդյունքում փորձ է արվում ինչ-որ բան առաջ տանել, ինչ-որ բան քերել, նկատելի է ձգտումն օրինականացնել թուրքական զինուժի ներկայությունն Արցախում դիտորդական կենտրոնի տեսքով»,- նշել է Զատուլինը:
Ինչ վերաբերում է Ալիեւի նկրտումներին Հայաստանի տարածքում, ապա դա, ինչպես շեշտեց պատգամավորը, ակնհայտ սադրանք է, իսկ մի ժողովրդի կողմից մյուսի հանդեպ ատելության հրահրումը, ինչպես դա արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ակնհայտորեն խաղաղության չի տանում:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...