Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե` ԱՄՆ-ից. Պետդեպարտամենտ Մարդկանց ծեծող ոստիկաններով պետք է հոգեբույժները զբաղվեն․ Գեղամ Նազարյանը՝ Վահե Ղազարյանին Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի Էլ գող փիսո, էլ քաչալ շուն. Քյարամյան-Քոչարյան-Աղազարյան թեժ վեճ Աղազարյանը Քյարամյանին՝ հո հավայի չեմ ասում Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճումԱդրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասըԱնկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. ԿոչուբաևԲանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարարՍարդի խայթոցը փրկել է կնոջ կյանքըԼոռիում կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տնամերձ այգումԴոնալդ Թրամփի շտաբը Քամալա Հարիսի հարցազրույցը աղետ է անվանելՀայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառըԳործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համարԲանախոսը սայթաքեց ու ընկավ ԱԺ ամբիոնից (տեսանյութ)Անկարան աջակցություն կհայտնի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին. դիվանագիտական աղբյուր«Ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտանգության աշխատակիցները քշքշելով դուրս տարան Ռուբեն Հակոբյանին«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփԱրթուր Հովհաննիսյանը պարտավոր է ներղություն խնդրել ԱԺ ամբիոնիցԻնչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերըԱնդրանիկ Քոչարյանն այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղելԱմբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել էՄեկ տարում Հայաստանում թմրանյութ օգտագործած 7–8 ոստիկան դիմել է նարկոլոգինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Գյումրիում ռուսական բազայի իմաստն անհասկանալի կդառնա. ռուս փորձագետԹուրքիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 200 տուժած կաՀայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե ԽառատյաններինԳյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվելԻրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումըԻնչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետՀարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ ՍտեփանյանՄարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածումԻսրայելը հարվածել է Սիրիայի տարածքինՆերթիմային ճաքերը գնալով խոշորանում ենԻնչո՞ւ էր Քյարամյանը Լևոն Քոչարյանի հետ խոսում հարգանքով, Աղազարյանի հետ՝ քամահրանքովՄոսկվան «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու արդյունավետ մեխանիզմ է համարում. ԶախարովաՀստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասություններըՄեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայրԱդրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլարՓաշինյանն ընտրություններից առաջ գործի է դրել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմներըԿարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատարԱրգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ ԱղազարյանԱռեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանը, որպես ՄՔԴ անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. ՀաջիևՀաղորդում՝ հանցագործության մասինԴատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն ՔոչարյանԵրևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակՈ՞վ կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերըՎրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է ԲորելինՆիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն ՔոչարյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՔՊ-ն ուժայինների վախը բռնել է, ուսապարկերն աշխուժացել ենԴուք որպես արդարացում կասկածելի կայք եք բերում, թե Հայաստանը անվտանգ երկիր է․ Աննա Գրիգորյանը՝ Վահե ՂազարյանինՀայաստանից ՌԴ դրամական արտահայտությամբ արտահանումը նվազել է 1,3 անգամ, իսկ ՌԴ-ից ներմուծումն գրեթե 4 անգամ աճել էՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե` ԱՄՆ-ից. Պետդեպարտամենտ
Հայաստան

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի, Հուստիանե, Եվփիմե, Քրիստինե կույսերի և 45 վկաների հիշատակի օրը

 

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի, Հուստիանե, Եվփիմե, Քրիստինե կույսերի և 45 վկաների հիշատակի օրը, գրում է qahana.am-ը։

Կիպրիանոսն ապրել և գործել է 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստում հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանեն, ով քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելության: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:

Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցել և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում:

Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է ենթարկվում և նահատակվում: