Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե` ԱՄՆ-ից. Պետդեպարտամենտ Մարդկանց ծեծող ոստիկաններով պետք է հոգեբույժները զբաղվեն․ Գեղամ Նազարյանը՝ Վահե Ղազարյանին Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի Էլ գող փիսո, էլ քաչալ շուն. Քյարամյան-Քոչարյան-Աղազարյան թեժ վեճ Աղազարյանը Քյարամյանին՝ հո հավայի չեմ ասում Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ

Սարդի խայթոցը փրկել է կնոջ կյանքըԼոռիում կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տնամերձ այգումԴոնալդ Թրամփի շտաբը Քամալա Հարիսի հարցազրույցը աղետ է անվանելՀայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառըԳործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համարԲանախոսը սայթաքեց ու ընկավ ԱԺ ամբիոնից (տեսանյութ)Անկարան աջակցություն կհայտնի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին. դիվանագիտական աղբյուր«Ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտանգության աշխատակիցները քշքշելով դուրս տարան Ռուբեն Հակոբյանին«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփԱրթուր Հովհաննիսյանը պարտավոր է ներղություն խնդրել ԱԺ ամբիոնիցԻնչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերըԱնդրանիկ Քոչարյանն այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղելԱմբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել էՄեկ տարում Հայաստանում թմրանյութ օգտագործած 7–8 ոստիկան դիմել է նարկոլոգինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Գյումրիում ռուսական բազայի իմաստն անհասկանալի կդառնա. ռուս փորձագետԹուրքիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 200 տուժած կաՀայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե ԽառատյաններինԳյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվելԻրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումըԻնչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետՀարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ ՍտեփանյանՄարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածումԻսրայելը հարվածել է Սիրիայի տարածքինՆերթիմային ճաքերը գնալով խոշորանում ենԻնչո՞ւ էր Քյարամյանը Լևոն Քոչարյանի հետ խոսում հարգանքով, Աղազարյանի հետ՝ քամահրանքովՄոսկվան «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու արդյունավետ մեխանիզմ է համարում. ԶախարովաՀստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասություններըՄեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայրԱդրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլարՓաշինյանն ընտրություններից առաջ գործի է դրել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմներըԿարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատարԱրգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ ԱղազարյանԱռեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանը, որպես ՄՔԴ անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. ՀաջիևՀաղորդում՝ հանցագործության մասինԴատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն ՔոչարյանԵրևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակՈ՞վ կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերըՎրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է ԲորելինՆիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն ՔոչարյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՔՊ-ն ուժայինների վախը բռնել է, ուսապարկերն աշխուժացել ենԴուք որպես արդարացում կասկածելի կայք եք բերում, թե Հայաստանը անվտանգ երկիր է․ Աննա Գրիգորյանը՝ Վահե ՂազարյանինՀայաստանից ՌԴ դրամական արտահայտությամբ արտահանումը նվազել է 1,3 անգամ, իսկ ՌԴ-ից ներմուծումն գրեթե 4 անգամ աճել էՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե` ԱՄՆ-ից. ՊետդեպարտամենտՄարդկանց ծեծող ոստիկաններով պետք է հոգեբույժները զբաղվեն․ Գեղամ Նազարյանը՝ Վահե ՂազարյանինԱրգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվիԷլ գող փիսո, էլ քաչալ շուն. Քյարամյան-Քոչարյան-Աղազարյան թեժ վեճՍեւ հագուստով պատգամավոր փնտրող Քյարամյանը
Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երեւանում քննարկում է Նախիջեւանից Ադրբեջան ճանապա՞րհը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հաստատում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցությունը։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ Ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպման բացմանը։

Ինչպես նշել է պետքարտուղարի տեղակալը, վերջին տարիներին Հայաստանի ժողովուրդը բազմիցս հաստատել է բարեփոխումների իր ցանկությունը, և վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչը թույլ կտա Հայաստանին ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը՝ տալով Հայաստանի ժողովրդին ժողովրդավարական միջավայրում ավելի ազատ արտահայտվելու հնարավորություն։

Մեր կողմից Միացյալ Նահանգները հպարտ է իր ներդրումն ունենալ այս ջանքերում, և ընդհանուր առմամբ սա հիմք է ապագա աշխատանքի համար։ Օ'Բրայենի խոսքով, վերջին տարիներին Հայաստանում տնտեսությունը ակտիվորեն զարգանում է, և դա տարածաշրջանում հատկանշական է իր տեմպերով։ Ամերիկացի պաշտոնյան հավելեց, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը նշվել են փոխադարձ տնտեսական համագործակցության լայն հեռանկարներ՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի մասնաբաժինն ավելացնելու համար. «Մեր երկու երկրներն այսօր համաձայնագիր կստորագրեն մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին, դա կհեշտացնի առևտուրն ու բիզնեսը առաջիկա տարիներին, սա Բրյուսելում քննարկված խոստումների մի մասն է»,- ասաց նա։

Պաշտոնյայի խոսքով, Հայաստանում քաղաքական զարգացումները արտացոլում են ՀՀ ժողովրդի ժողովրդավարական նկրտումները. «Մենք գոհ ենք ՀՀ կառավարության քայլերից, որոնք մասամբ ձեռնարկվել են մեր օգնությամբ՝ դնելով իշխանությունը. օրենքն առաջնագծում է` ակտիվացնելով կոռուպցիայի դեմ պայքարը և հնարավորություն տալով մարդկանց արտահայտել իրենց կարծիքը: Մենք դյուրացնում ենք այս բոլոր քայլերը՝ աշխատելով թե՛ կառավարության, թե՛ տեղական մակարդակով։ Ակնկալվում է նշանակալի աշխատանք»,-ասաց Օ'Բրայենը` հավելելով, որ ԱՄՆ-ը հասկանում և առաջ է մղում Երևանի համար երեք կարևորագույն ոլորտները` անվտանգություն, բարգավաճում, ժողովրդավարություն:

«Մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդլայնելով տնտեսական հնարավորությունները՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատման դեպքում այդ հնարավորություններն ավելի լայն կդառնան։ Այս առումով մենք ուրախ ենք մեր ներդրումն ունենալ ջանքերին»,- ասել է պետքարտուղարի տեղակալը:

Նա հաստատեց ամերիկյան կողմի պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից մինչև պաշտպանություն. «Մենք գոհունակությամբ նշում ենք անցած տարի առաջին համատեղ զորավարժությունների անցկացումը։ Պարենային անվտանգության առումով Հայաստանը պետք է լուծի սեփական կարիքների բավարարման հարցը, և ԱՄՆ-ն պատրաստ է օգնել դրան», ասաց պետքարտուղարի տեղակալը։

«Համագործակցությունն ավելի խորն ու ամուր է, քան նախկինում։ Նախատեսվում է ռազմավարական երկխոսությունը բարձրացնել ռազմավարական հանձնաժողովի մակարդակի, ինչը հնարավորություն կտա էլ ավելի խորը համագործակցության, ինչի վկայությունն է ուղեկցող պատվիրակության ներկայացուցչական մասնակցությունը»,- նշեց Օ՛Բրայենը։

Հիշեցնենք, որ պետքարտուղարի տեղակալի ակնարկած «տնտեսական հնարավորությունները Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով» ոչ այլ ինչ են, քան Միջին միջանցք։ Հայաստանի դեպքում, ըստ ամենայնի, խոսքը Թուրքիայից Ադրբեջան տանող ճանապարհի մասին է՝ Նախիջեւանով (ԱՀ) եւ Հայաստանի Սյունիքի մարզով։ Բաքուն և Անկարան պահանջում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հատուկ կարգավիճակ։