ԱՄՆ-ում հայտնաբերվել է փղերի գերեզմանոց
Ֆլորիդայում հայտնաբերվել է փղերի մոտ 6 մլն տարեկան «գերեզմանոց»։
Փղերի հնագույն «գերեզմանոցը» հայտնաբերվել է այն տեղանքում, որտեղ մի ժամանակ նախապատմական գետ է հոսել, տեղեկացրել է «Planeta today»-ը։
Գիտնականների գնահատականներով՝ հասուն կենդանու մնացորդների բարձրությունը հասնում է 2,4 մետրի, իսկ գանգն ու ժանիքներն ունեն ավելի քան 2,7 մետր երկարություն, ինչը գրեթե համապատասխանում է ժամանակակից աֆրիկյան փղի չափերին։
Կենդանիները, հավանաբար, սատկել են հարյուր տարվա ընթացքում, այլ ոչ թե միանգամից։
Նոր հայտնագործությունը կօգնի գիտնականներին ավելի լավ հասկանալ այդ հնագույն կնճիթավորների կյանքն ու միջավայրը, որտեղ նրանք ապրել են։