Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու եւ պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Այլ խոսքով՝ քննիչը ծանոթացել էր հեռախոսի բովանդակությանն ու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունները հասանել էին դարձել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ տեղեկություններն իրեն տրամադրել է օպերատիվ մարմինը։ «Այդ հեռախոսը քրեական գործի շրջանակներում հայտնվել է անկախ մարմնի մոտ և անկախ մարմինը համապատասխան թույլտվություններն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չի։ Եւ այդ ոչ այնքան անկախ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակել են պետական անվտանգությանը վերաբերող սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ։ Բնականաբար, այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, միաժամանակ, պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ վարչապետին»,- հայտարարել էր Փաշինյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ