Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երրորդ երկրները պետք է անաչառ խրախուսեն խաղաղության գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. Ֆիդան Քրիստոսին հավատացող առաջին արքան՝ Աբգարը Տրանսպորտի թանկացումը մեկ ամսով կհետաձգվի Եթե ​​Զելենսկին ապաստան խնդրի, Ռուսաստանը չի մերժի․ Պուտին Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան Աբխազիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել․ տուժել է երկու պատգամավոր 895 միլիարդ դոլար. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2025-ի պաշտպանական բյուջեն «Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին Մենք դանդաղում ենք կապիտալի շուկայի զարգացման հարցում. Մհեր Գրիգորյան Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի Բաքուն եւ Երեւանը ընթանում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այդ թվում ՌԴ-ի շնորհիվ. Գերասիմով Ինչ առաջարկներ է արել Երեւանը Բաքվին. «Ես տեղյակ եմ, բայց չէի ուզենա բացել բովանդակությունը». Մհեր Գրիգորյան

Երրորդ երկրները պետք է անաչառ խրախուսեն խաղաղության գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. ՖիդանԳերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, կան զոհեր ու տուժածներԱյսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ ՍուրենյանԵրևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձելԱրցախի խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտելԿոռուպցիոն բացահայտումները շարունակվում ենՔրիստոսին հավատացող առաջին արքան՝ ԱբգարըԿառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար, թե ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումներըՏրանսպորտի թանկացումը մեկ ամսով կհետաձգվիԲանակի ողնաշարը քանդելու հերթական քայլըՊետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով․ Թադևոս ԱվետիսյանՖրանսիան արձագանքել է Ալիևի թշնամական ելույթինԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հրահանգել են չտրամադրել տարեվերջյան հավելավճարները․ պատգամավորՄիացյալ Նահանգները սուր քննադատության է ենթարկել ԱդրբեջանինՀայտնի են 2025 թվականի հունվար ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըLay's չիպսերը հետ են կանչվել ԱՄՆ-ից՝ «մահացու ալերգիայի վտանգի» պատճառովԵրևանի Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը․ կա տուժածԾիծեռնակաբերդի խճուղում այրվել են վագոն-տնակներԿատաղի գոտեմարտ ծովափին. քաղցած շնաձուկը հոշոտում է հսկայական կոկորդիլոսինԱրագածոտնի մարզում «Toyota»-ն բախվել է գազատար խողովակներին և հայտնվել առվակում2025 թվականի կանխատեսում. վտանգավոր ժամանակաշրջաններ, տարվա հաջողակները, առողջությունԽոշոր վթար Երևանում. բախվել է 3 մեքենա, 1-ը կողաշրջվել էՇենգավիթի ոստիկանները հայտնաբերել են մոտ 9 կգ թմրամիջոց ու ատրճանակի փամփուշտներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենաԲժիշկը հորդորել է շաքարը չդեմոնիզացնել, և խորհուրդ տվել, թե երբ ուտել քաղցրեղենՄխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներըԵգիպտոսում հնագետները գունագեղ փորագրություններով և ոսկուց 13 լեզուներով հնագույն դամբարան են հայտնաբերելԳեղաշեն գյուղի տներից մեկի բակում այրվում է խոշոր չափի անասնակերՀայտնի է տարվա լավագույն թենիսիստուհին՝ երկրպագուների վարկածովԶելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումըՓաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Էդուարդ ՇարմազանովԱշխարհում տեղի ունեցող փոփոխությունները անխուսափելիորեն մտնելու են արժեքային և քաղաքակրթական դաշտ․ Արա ՊողոսյանԵկել էր իմ համերգին, ծափ էր տալիս, ուրախանում էրՄուրացան հիվանդանոցում 14-տարեկան աղջիկ երեխա է մահացելՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Աշոցք-Բավրա ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույցՊուտինը կարծում է, որ իր որոշումներով ոչ միայն փրկել է Ռուսաստանը. մենք հետ քաշվեցինք անդունդի եզրիցԳեներալ Կիրիլովի սպանության մեջ կասկածվողին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվելՏարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան«Նոա»-ն գոլառատ խաղում պարտվեց «Բաչկա Տոպոլա»-ինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռոստովի մարզում տեղակայված «Կամենսկի» քիմկոմբինատի վրա ATACMS և Storm Shadow հրթիռային հարձակման մասին«Օրենքով գողերի» ցուցակ ունե՞ք և ինչպես եք նրանց դեմ պայքարելու». Հարց Սրբուհի ԳալյանինՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանովԵվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևըԱննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվումԻշխանությունը փոշմանել է ու նոր գրասենյակ չի տեղափոխվիԴատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկելԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա. ԽաչիկյանՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվելՓաշինյանին փոխանցել են, որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէ
Թոփ-լուրեր

Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան.Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

5-րդ օրն է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից սահմանափակ քանակով մարդիկ են տեղափոխվել Հայաստան եւ նույնչափ էլ Հայաստանից են վերադարձել Արցախ: Այս մասին հունիսի 6-ին, Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ հավելել, որ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ:

ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երեւում:

«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերեւան, սա քարոզչական նպատակ է հետապնդում, ցույց տալու, որ տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունը անցնում է Հակարիի անցակետով:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր Խաչինը ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տան, որ խնդիր չկա եւ այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը տարածելով այդ տեսանյութերը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով եւ միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է:

«Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության, խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հակարիի կամրջի մոտ անցակետ դնելուց հետո ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Կարմիր Խաչին արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Երկար բանակցություններից հետո ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արդեն մի քանի անգամ Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան:

«Ադրբեջանը դիտավորյալ էր խոչընդոտում բուժառուների տեղափոխումը, դա հատուկ էր արվում, որպեսզի Արցախի քաղաքացիները սկսեն օգտվել այսպես կոչված «անցակետից»: Վստահ եմ, որ ոչ միայն բուժառուները, այլեւ Կարմի Խաչի ներկայացուցիչները, որոնք անարգել ելումուտ պետք է ունենան Արցախ, այսօր անձնագրային ստուգում են անցնում:

Մտահոգիչն այն է, որ մարդիկ, որոնք գտնվում են Ադրբեջանի թիրախում եւ հայտարարված թշնամի են Ադրբեջանի համար, նրանց անձնագրային տվյալները հայտնվում են Ադրբեջանի տրամադրության տակ, ինչը խորացնում է անվտանգային սպառնալիքները արցախցիների նկատմամբ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:

Օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում կան մարդիկ, որոնք անցնում են ադրբեջանական քրեական գործերով, հետեւաբար ըստ ՄԻՊ-ի՝ այդ մարդիկ չեն կարող օգտվել այդ անցակետով, քանի որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնի եւ կարող է առեւանգել նրանց:

Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ որեւէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց երրորդ կողմի հայ քաղաքացիները կարողանան տեղափոխվել այս կամ այն բնակավայր, քանի որ դա ադրբեջանական կողմին հիմք կտա պնդելու, որ ազատ տեղաշարժը վերականգնվել է:

«Քանի դեռ մարդիկ այդ ճանապարհով անցնում են երրորդ կողմի ուղեկցությամբ, ուրեմն առկա են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական սպառնալիքներ: Այդ իրավիճակում խոսել միջանցքի բաց լինելու կամ շրջափակման վերացման մասին՝ տրամաբանական չէ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը: