Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը Լա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնում Գութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր Տոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն Մեքսիկայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել շոուի ժամանակ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երանոս գյուղում  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցում Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ Դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին Բողոքի ակցիաները Իսպանիայում շարունակվում են

Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է ՎրաստանումԳորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերՏոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղունՄեքսիկայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել շոուի ժամանակ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրանոս գյուղում  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցումԵրեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպԴիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանինԲողոքի ակցիաները Իսպանիայում շարունակվում են Նիկոլ Փաշինյանին Թուրքմենստանում դիմավորել է փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը (տեսանյութ)Կիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունների ջերմացման ազդանշաններ կանԴատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրաՍաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմԲիզնես կապերի վերականգնումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանըԵկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոններըՀանդիպում Բելգիայի առևտրի պալատի գործարարների հետՄանչեսթեր Սիթին կազմի ընդհանուր արժեքով հավասարվել է Մադրիդի ՌեալինԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունըԱրհեստական բանականություն և խորը տեխնոլոգիաներ․ հետազոտությունից մինչև լայնածավալ նորարարությունԱռաջարկվում է տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմըՀայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերինԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվիՇրջայց Թումո լաբերումՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովինԼցակայանում բացահայտվել են խախտումներՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդըԳեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածքՄեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան ԵրուսաղեմիցԵրեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամԹբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք)Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. ՓաշինյանԽնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնումԻրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով տարանցման անվտանգ երթուղիներըԽաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը իշխող ուժի առաքելությունն էԱնհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությամբԻ՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջևՇարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանումՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցՌուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի 13 շրջանների վրա«Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակում կդադարեցվի երթևեկությունըԻսպանիայում բնակարանից վտարված տարեց կինը մահացել էՏուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունԴատախազությունը պահանջում է Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումից
Հայաստան

Այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ լսել ենք

Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ասուլիսում սենսացիոն մի հայտարարություն արեց՝ խոսելով 37 հազար նոր աշխատատեղի ստեղծման մասին։ Վարչապետի պաշտոնակատարը պնդեց, որ «նոր» Հայաստանում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել՝ միաժամանակ հստակեցնելով, որ դրանց մի մասն, իհարկե, այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել և հեղափոխությունից հետո մարդիկ նոր իրավիճակում որոշել են, որ ստվերից պետք է դուրս բերեն այդ աշխատատեղերը։ 

Հետաքրքիր պարադոքս է ստացվում․ ինչպե՞ս է հնարավոր տնտեսական անկման պայմաններում նոր աշխատատեղերի մասին խոսել, այն էլ՝ 37 հազար։ Ո՞ւր են այդ աշխատատեղերը, այդ ի՞նչ գործարաններ ու ընկերություններ են բացվել Հայաստանում, որոնք ապահովել են երեք տասնյակ հազար աշխատատեղ ու չեն ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավման վրա։

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս շեշտել է, որ ամռան ամիսներին արձանագրված տնտեսության որոշակի ակտիվությունը պայմանավորված է եղել գլխավորապես բուքմեյքերական ընկերությունների աշխատանքով։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ գոնե «Հայլուրով» ենք լսել։

Իսկ գուցե «Ֆեյսբուքում» համապատասխան անվամբ խումբ բացեք ու մե՞զ էլ իրազեկեք այդ նոր աշխատատեղերի մասին։ Թե չէ ստեղծված իրավիճակում այլ բան չենք կարող ենթադրել, քան այն, որ Վիճվարչությունն ինչ որ մանիպուլյատիվ «հնարքներ է կիրառել»։ Ասենք՝ հեղափոխության արդյունքում աշխատանքից հեռացվածների փոխարեն նոր նշանակումները պարոն Փաշինյանին ներկայացնելով իբրև նոր աշխատատեղի ստեղծում։

Իսկ մատնանշված «ստվերից դուրս եկած» աշխատատեղերի մասով՝ պիտի խնդրենք մինչև վերջ ազնիվ լինել և խոսել, թե ինչպիսի տեռորի արդյունքում են նրանք հասել դրան։ Պիտի խնդրենք ամենայն մանրամասնությամբ պատմել, թե ինչպես են հարկային մարմինները գիշեր-ցերեկ հսկողություն իրականացրել բիզնես դաշտում, տարբեր հնարքներ կիրառել գործատուների գլխին՝ տուգանելով վեց հարյուր հազար դրամով՝ ամեն չգրանցված աշխատողի համար։ Եվ այդ «օպերացիան» իրականացնելիս մեր հարկային մարմինները բնավ հաշվի չեն առել ներկայիս օրենսդրական դաշտն ու առկա իրավիճակում լիարժեք «թափանցիկ» դաշտում աշխատելու անհնարինությունը։

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է տարբերվում նոր իշխանությունների վարած քաղաքականությունն ասենք Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարության «բռնած գծից»։

Բացի այդ, կա նաև մեդալի մյուս կողմը, որի մասին ևս Նիկոլ Փաշինյանը լռեց․ խոսքը աշխատատեղ կորցրած քաղաքացիների մասին է, որոնց մասին լուրերն, ի դեպ, ողողել են մամուլը։ Հարցն այստեղ այն չէ, լավ է դա թե վատ, խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը օգտվում է լրագրողական մանիպուլյատիվ «հնարքներից» ու մինչև վերջ անկեղծ չէ իր հայտարարություններում։

Թող 37 հազարի փոխարեն 237 հազար աշխատատեղ բացվի Հայաստանում, ի վերջո այս կառավարության ձախողումը յուրաքանչյուրիս ձախողումն է։ Սակայն, միաժամանակ, պետք է գիտակցել, որ նոր աշխատատեղեր ունենալու համար բառերի ու թվերի հարկի-անհարկի շահարկումներն ու խաղերը չեն օգնի։ Նոր աշխատատեղերի համար հստակ դինամիկ զարգացող տնտեսություն է պետք, պետք է բարենպաստ ֆոն ունենալ օտարերկրյա ներդրումների համար, պետք է լինել վստահելի երկիր և հարկային «փափուկ» քաղաքականություն տանել, որը ամենևին էլ հիմնված չի լինի «ում բռնել հարկել» մեխանիզմի վրա։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am