Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Կրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերը Արձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդը Քո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճար Հայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆ YouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնում Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԿրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերըԱրձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդըՔո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճարՀայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆYouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակՆոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքոԱջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնումՔննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերըՀրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկՓարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներ
Թոփ-լուրեր

Երկու տարբեր իրականություն եւ վարչապետի կեռասենին

Կիրակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրը սկսեց ինստագրամյան լուսանկարով: Նա բարձրացել էր կեռասենու վրա եւ դուստրերի համար կեռաս էր քաղում կամ փորձում քաղել: Ի՞նչ գործ ուներ երկրի թիվ մեկ պաշտոնյան կեռասենու վրա, երբ երկրում, ըստ պաշտոնական աղբյուրների, ամեն օր կորոնավիրուսով հիվանդանում է երեք հարյուրից ավելի մարդ (սա նույնն է, եթե ամեն օր Ռուսաստանում հայտնաբերվի 23 հազար վարակակիր, Իտալիայում՝ 10 հազար կամ ԱՄՆ-ում՝ 50 հազար), երբ թեստերը չեն բավականացնում, երբ կիրակի օրն անգամ թեստ անելն է խնդրահարույց, երբ հիվանդներն ավելի շատ են քան վերակենդանացման բաժնի մահճակալները, երբ ամեն օր աշխատանքից եւ բիզնեսից նորանոր մարդիկ են զրկվում, երբ ծնողները չգիտեն, թե ինչով պետք է կերակրեն երեխաներին կամ վճարեն կոմունալներն ու վարկերը, երբ երկրի ամենախոշոր քաղաքներից մեկը՝ Կապանն ալեկվոծված է, քանի որ լուսադեմին ոստիկանության բաժին են տարվել երիտասարդներ եւ բռնության ենթարկվել, երբ Ռուսաստանում ծխախոտով բեռնված արդեն երրորդ հայաստանյան օդանավն է կալանվում, երբ վերջապես կեռասը դեռ խակ է:

Կիրակի՝ մայիսի 24-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ աշխատասենյակում՝ հեռախոսը ձեռքին Ռուսաստանից, Իսպանիայից կամ Չինաստանից օգնություն խնդրելիս, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի առաջնորդները եւ անգամ օգնություն ընդունում իրենց թեժ մրցակից կամ հակառակորդ երկրներից: 

Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ հեռախոսը ձեռքին իր վրաց գործընկերոջ հետ խոսելիս եւ Արսեն Թորոսյանի սխալները սրբագրելիս: 

Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ Քաջարանի եւ Կապանի քաղաքապետերի հետ հեռախոսով կամ երես առ երես զրուցելիս, որ ամբողջ օրը կապանցիները եւ քաջարանցիները ստիպված չլինեին ոստիկանական բաժանմունքի առաջ կանգնած մնալ, որ օրվա վերջում լարվածությունը լիցքաթափող հայտարարություն աներ, եւ ոչ թե ավելի նյարդայնացներ սյունեցիներին, հայտարարելով, թե կրիմինալի ու կոռուպցիայի դեմ լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն, որ հարյուրավոր կարմիրբերետավորներ ստիպված չլինեին Երեւանից Կապան հասնել:

Մի պահ պատկերացրեք համավարակի ամենաթեժ օրերին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ինստագրամում լուսանկար հրապարակեր Ադրիատիկ ծովից, գրելով, թե որդու համար խխունջ է հավաքում: Պատկերացրեք Անգելա Մերկելին, որը համավարակի դեմ պայքարի ծանր օրերին լուսանկար հրապարակեր, թե ինչպես է ամուսնու հետ սունկ հավաքում կամ Էմանուել Մակրոնին, որը ինստագրամում նկար հրապարակեր, թե ինչպես է վայելում կիրակնօրյա հանգիստը: 

Իհարկե, չեք կարող պատկերացնել: Իսկ եթե հանկարծ նման բան լիներ, ապա գործը իտալացիներին, գերմանացիներին կամ ֆրանսիացիներին չէր հասնի: Հենց Կոնտեի, Մերկելի, Մակրոնի կուսակիցները նրան շատ հստակ եւ պարզ կհասկացնեին, որ պաշտոնը թողնելու ճիշտ ժամանակն է:

Հիմա, ինչպես ընդունված է ասել, գնդակը իմքայլականների մոտ է: Նրանք պետք է քայլ անեն եւ հարվածեն: Նրանք պետք է վերջ տան ամեն ինչում Փաշինյանի հետ համաձայնվելու պրակտիկային, նրան չառարկելու գործելաոճին եւ վերջապես ասեն, որ նա կտրվել է իրականությունից, ամբողջովին կտրվել է իրականությունից, մեկուսանալով հարկատուների հաշվին վերանորոգված կառավարական առանձնատներից մեկում, մեկուսանալով Սեւանի ափին գտնվող նստավայրում, մեկուսանալով իր աշխատասենյակում:

Հանուն պետության, հանուն ժողովրդի, հանուն հենց իրենց շահերի իմքայլականները պետք է կամք դրսեւորեն եւ մտերմիկ զրույց ունենան Փաշինյանի հետ, նրան առաջարկելով հրաժարական տալ: 

Ծխախոտ տեղափոխող օդանավերի սկանդալային պատմությունը, Գեղարքունիքի դեպքերը, կապանյան իրադարձությունները, կորոնավիրուսային համավարակի դեմ անհասկանալի եւ ոչինչ չտվող պայքարը, նրա լայվերն ու գրառումները վկայում են, որ Փաշինյանն ամբողջովին կորցրել է կառավարման թելը եւ հանուն մեր պետության շահի օր առաջ պետք է հրաժարական տա: Իմքայլականները պետք է այդ հարցում նրան աջակցություն ցուցաբերեն:

Ոչ մի տեղ գրված չէ, որ Փաշինյանը կամ որեւէ մեկն անպայման պետք է հինգ կամ հիսուն տարի պաշտոնավարի: Հիմա եկել է նրա հեռանալու ժամանակը: Ի դեպ, հրաժարական տալը ոչ ամոթ է, ոչ էլ խայտառակություն: 

Գեղամ Նազարյան

Top-News.am