Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց
Գերմանիայի կանցլերը Բեռլինում Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Դաշնության տարածքում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների մոտ 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք:
Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ նախատեսել են, որ դա պետք է տեղի ունենա հաջորդ երեք տարվա ընթացքում։ Նա նշել է, որ Գերմանիայում ապաստան ստացած սիրիացիների մեծ մասը ցանկանում է վերադառնալ և վերականգնել պատերազմներից տուժած իրենց հայրենիքը։ Կանցլերը հավելել է՝ Գերմանիան պայմաններ կստեղծի այն սիրիացիների համար, որոնք ցանկանում են մնալ և արդեն ինտեգրվել են:
Ահմեդ ալ-Շարաան Բեռլին է մեկնել մարտի 31-ին: Ի թիվս բարձրաստիճան հանդիպումների՝ նա մասնակցել է գերմանա-սիրիական գործարար համաժողովին, հայտարարել, որ Դամասկոսն էական փոփոխություններ է կատարել երկրի ներդրումային օրենսդրության մեջ՝ ֆինանսական հոսքերը խթանելու համար, այդ թվում՝ նավթագազային ոլորտում։ Գերմանական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Սիրիային հետպատերազմյան վերականգնման գործում և փոխշահավետ գործակցության հեռանկարներ է տեսնում։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ