Պատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը պատրաստ են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ պահանջելով գնալ տարածքային զիջումների։ Պետքարտուղարությունը հերքել է այս պնդումը:
Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ վերջերս Մայամիում Սպիտակ տան հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել։ «Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը և նրա թիմը ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Բայց մենք չենք պատրաստվում հատուցել դրա համար»,- շեշտել է Զելենսկին։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուս-ուկրաինական բանակցություններում դադարը, հայտարարել էր, որ դիվանագիտական ջանքերը դեռևս փակուղում չեն, իսկ Վաշինգտոնի միջնորդությամբ եռակողմ հանդիպումը հետաձգվում է, քանի որ ԱՄՆ-ը այժմ կենտրոնացած է Իրանի վրա։ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն էր հայտնել շարունակելու բանակցային գործընթացը ցանկացած ձևաչափով: Ռուսաստանի ԱԳՆ-ից էլ նշել են, որ Կիևի թիմի հետ հանդիպման ամսաթվերը դեռևս հայտնի չեն, սակայն Մոսկվան պատրաստ է դրան:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ