Դիմակավորված սևազգեստ ոստիկանները եղել են Ռազմական ինտիտուտի կուրսանտնե՞ր
Նոյեմբերի 20-ին ու բացառապես միայն այդ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկող սևազգեստ դիմակավորված անձիք «անհետացել են», նրանք էլ չկան:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանն այս առիթով բավականին զավեշտալի մեկնաբանություն է արել։ Նրա խոսքով՝ չինական համազգեստով դիմակավորված անձիք օլիգարխների թիկնազորից չեն, ինչպես պնդում են Արթուր Վանեցյանն ու որոշ գործիչներ, պատգամավորի խոսքով՝ իրականում դիմակավորված սևազգեստ անձիք ոստիկանության ներքին զորքերի հատուկջոկատայիններն են եղել, իսկ հանդերձանքն ուրիշ է, քանի որ ռազմաճակատից վերադառնալուց հետո ոստիկանական համազգեստը պիտանի չի եղել, ստիպված պահեստից այլ հագուստ է հանվել՝ չինական տառերի դաջվածքներով:
Նշենք, Ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձագանքելով պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից այս առնչությամբ բարձրացված հարցադրումներին՝ գրավոր հայտնել է, որ «... դիմավարորված անձիք ոստիկանական զորքերի ծառայողներ են, իսկ պաշտպանիչ միջոցների անհրաժեշտությունը բխել է անվտանգության ապահովման նկատառումներից»:
Բայց մինչ այս, լղոզված անորոշ պարզաբանման հետքերով մեր հետաքննությամբ նոր բաներ պարզեցինք․ Yerevan.Today-ին է փոխանցվել տեղեկություն շատ ավելի վտանգավոր հրամանի մասին:
Պարզվում է՝ այդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Արցախը փաստացի կորցնելու ակտի դեմ ընդվզած մեր համաքաղաքացիերի ցույցերը ցրելու և մայրաքաղաքի տարրբեր վայրերից բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նրանց խցկելու համար ոստիկանական զորքերը համալրած սույն սևազգեստ դիմակավորված անձիք իրականում բերվել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայից: Նրանք 4-րդ և 5-րդ կուսի կուրսանտներ են, իսկ թե ի՞նչ հանգամանքներում և ում ցուցումով, կամ թույլտվությամբ են նրանք լքել ակադեմիայի տարածքը (խախտել զինվորական կանոնակարգը), ի՞նչ իրավունքով են ՊՆ ռեսուրսը ներգրավվել ոստիկանական գործողություններում, քաղաքական չեզոքության փաստացի խախտմամբ, հասարակական անվտանգության բացակայության պայմաններում՝ սա դեռ կպարզենք առաջիկայում:
Ստացվում է՝ բանակի փաստացի զինվորական ծառայողներ, ապագա սպայական կազմը այսօր ներմուծվել է ոստիկանական շարքեր, որպեսզի կորսված հողերի ու անհետ կորած զինծառայողների համար անցկացվող ցուցարարներին ջարդով ցրի: ՊՆ-ի տեղեկատվական վերլուծական վարչության պետ Գևորգ Ալթունյանին, մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Արցախում է, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Ջերմաստիճանը կբարձրանա
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում
Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել