Google-ը գործարկում է լրատվական «խելացի» ժապավեն
Google կորպորացիան հայտնել է թարմացված ծառայության՝ անհատականացված լրատվական ժապավենի գործարկման մասին։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ընկերության բլոգում։ Google–ն իր լրատվական ժապավենի բարելավումով սկսել է զբաղվել 2016-ի դեկտեմբերից՝ դրա հայտնվելու պահից սկսած, փոխանցում է «ՌԲԿ»-ն
Հիմա Google–ի լրատվական ժապավենն օգտատերերին առաջարկելու է համանուն որոնման համակարգ ոչ միայն նորությունների, այլև տեսահոլովակների, երաժշտության, հոդվածների ու այլ նյութերի համար՝ հաշվի առնելով օգտատերերի հետաքրքրությունները՝ համացանցում նրանց հարցումների հիման վրա։
Ադապտացված լրատվական ժապավենն առայժմ հասանելի է միայն iOS-ի ու Android-ի համար Google–ի հավելվածում, ընդ որում այսօրվանից սկսած դրանից կարող են օգտվել միայն ԱՄՆ-ում, իսկ երկու շաբաթ հետո՝ ամբողջ աշխարհում։
Ըստ ընկերության մտահղացման՝ անհատականացված լրատվական ժապավենը հեռանկարում ինտեգրվելու է Chrome բրաուզերին, ու Google.com մեկնարկային էջը մի «հրաշալի օր» անհատականացված վեբ կայքի տեսք է ստանալու, որը օգտատիրոջն առաջարկելու է այն տեղեկատվությունը, որը նրան հետաքրքիր է։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...