Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն եւ Վիտալի Բալասանյանին.
Yerevan.today-ը գրում է. «Նախօրեին լրագրողի ահազանգով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ արեց Դավթաշենի թաղապետարանը հարբելու վայր դարձրած քաղծառայող պաշտոնյային։ Խոսքը Դավթաշենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանի մասին է, նա ըստ էության, դիրքերից իջած ընկերների հետ կապիտուլիացիայի պայմանագիրն էր նշել՝ իր աշխատասենյակում կերուխումի սեղան փռելով եւ լուսանկարը հրապարակելով սոցցանցի իր էջին։
Այս միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, մեկ ժամում լրագրողի գրառումը վճռեց հեղափոխական պաշտոնյայի ապագան։ Թվում էր` այս սկանդալից հետո կձգեն ամրագոտիները մյուս պաշտոնյաները, բայց ինչպես երեւում է՝ Հայկ Մարությանն ստիպված է երկրորդ ազատման դիմումը ստորագրել։ Հիմա էլ բուռն քննարկումների թեմա է դարձել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի սոցցանցային վարքագիծը։Սույն պաշտոնյան ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ է անում ընդիմադիր ուժերի եւ բանակի հասցեին՝ պատերազմի օրերից մինչեւ հիմա։ Եվ ահա փոխթաղապետի գրառումները նկատել են բոլորը, բայց չտեսնելու է տալիս նրա վերադասը։


Ի՞նչ իրավունքով եւ ում կարգադրությամբ է սույն պաշտոնյան ներքին պառակտումներ հրահրելու վտանգավոր պրոցեսների մեջ մտել, արդյո՞ք նա չի կատարում թաղապետ Արա Դանիելյանի անմիջական հրահանգները՝ երբ աշխատանքային ժամերը վերածել է քայքայիչ գործունեություն ծավալելուն ու դա անում է պետական շենքում նստած, պետական գույքի օգտագործման միջոցով։ Նա վիրավորում է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի՝ պատերազմի ակտիվ մասնակից որդուն, ոչ հեղափոխական պատգամավորների, հանրահավաքի ձերբակալված մասնակիցներին ազատ արձակած դատավորների։
Երեկ էլ հողափոխական պաշտոնյան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կատարումն է տեղադիել իր էջին՝ ԲՀԿ ավագանու կազմի կանանց հետ եւ ԲՀԿ ական տիկնանց անվանել է ագռավներ։ Հարկ է ընդգծել, որ երգող «ագռավներից» մեկը «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի զոքանջն է՝ ՀԱԿ ից նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը
Փորձեցինք թաղապետի պարզաբանումը ստանալ, բայց նա չպատասխանեց մեր զանգերին»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել