Այն վնասվածքները, որ տեսնում ենք, ուղղակի բոլոր մարդասիրական ու համամարդկային արժեքներից դուրս են. Արմեն Մուրադյան
Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծայրահեղականների, վարձկանների, ահաբեկիչների օգնությամբ պատերազմ է հրահրել այն պահին, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Արցախի տեղեկատվկան կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Այդ ռազմական արկածախնդրության հետեւանքով զոհեր կան ոչ միայն զինվորականների, այլեւ խաղաղ բնակչության շրջանում՝ ծերեր, կայանք, երեխաներ, լրագրողներ:
Հայերն ապրել են, ապրում են եւ ապրելու են իրենց հայրենիքում, նայեք մարդկանց աչքերին, որոնք հրետակոծության ու ռմբակոծության տակ են հայտնվել, նայեք երեխայի աշքերին, ով այսօր վաղ առավոտյան արթնացել է ռմբակոծությունից եւ դուք կհասկանաք, թե ով է ճիշտ ասում»,-ասաց նա:
Անդրադառնալով իրավորների վնասվածքների բնույթին, Արմեն Մուրադյանն ասաց. «Այն վնասվածքները, որ մենք տեսնում ենք, ուղղակի բոլոր մարդասիրական ու համամարդկային արժեքներից դուրս են՝ հաշվի առնելով նրանց վտանգավոր բնույթը: Կարող ենք գրանցել, որ այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում, առավելեւս որ մենք համախմբված ենք մեկ այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Բեկորային վնասվածքները գերակշիռ տեսակարար կշիռ ունեն, ինչը խոսում է այն մասին, որ առանց ընտրության ուժի կիրառումը կրում է անմարդկային բնույթ»:
Արմեն Մուրադյանը նշեց, որ երեկ տեսել է Le Monde-ի լրագրողի մարմնից հանված բեկորը. «Այդ բեկորը չէր կարող կիրառվել այն պայմաններում, երբ նպատակը թիրախը խոցելն է: Դա զանգվածային խոցման բեկոր էր, որն էլ նման ծանր վնասվածքի պատճառ է դարձել: Մեր բժիշկները պրոֆեսիոնալ են գործել: Մյուս մեր վիրավորները, որոնք գտնվում են հիվանդանոցներում, նույնպես ունեն բազմաբեկոր վիրավորումներ: Այսինք խոցման զենքերի միջեւ ընտրություն չի արվել, որ դա զանգվածային խոցման նպատակ է ունեցել, որը վերաբերելու է նաեւ քաղաքացիական բնակչությանը»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը