Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար. Պարգև Սրբազան
Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ: Այս մասին ասվում է Արցախի Թեմի Առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հղած կոչում:
«Դիմում եմ հայ ժողովրդին,
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։
Դիմում եմ Արցախի ժողովրդին,
Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,
Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։
Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական», - ասված է կոչում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների