Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան
Արցախի շուրջ ընթանում են ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ, որոնք սպառնում են Հայկական երկու պետությունների անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, սահմանը հսկող մեր երեխաների կյանքին և առողջությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Որևէ բանական և մտածելու ունակ մարդու մոտ կասկած չի հարուցում այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով:
Հեռու եմ այն մտքից, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվել, բայց նաև դժվար է հավատալ, որ դա արել է միայն ԲՀԿ-ը:
Շատ վերլուծաբանների կարծիքով Ծառուկյանի մեկուսացումը կապված է հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքի հետ, ինչ իհարկե չի բացառվում:
Բայց շատերը մոռանում են, որ այս իշխանության հիմքում բանսարկու «լրագրողներն են», որոնց կյանքի միակ նպատակը տեղեկատվություն արտադրելն է, ու բացարձակ կարևոր չէ, ճիշտ է՞ այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ: Կարևորը «ճոխ» վերնագիր լինի, որ շատ թերթ ծախվի ու շատ լայք հավաքի:
Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը: Դե իսկ գնորդ միշտ էլ կգտնվի, ամենավերջում շանտաժը միշտ կա:
Սակայն բացի թերթ ծախելուց ու լայք հավաքելուց, այս բանսարկու «լրագրողների» համույթը սովորել է նաև կառավարել տեղեկատվական հոսքերը՝ իրենց համար վտանգավոր տեղեկատվությունը նոր խայպով խլացնելու միջոցով:
Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը:
Արցախի շուրջ ընթանում են ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ, որոնք սպառնում են Հայկական երկու պետությունների անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, սահմանը հսկող մեր երեխաների կյանքին և առողջությանը:
Կրիտիկական պահին այս շրջիկ կրկեսը՝ իր ծաղրածուներով և բանսարկու լրագրողներով, կհեռանա Հայաստանից՝ մեզ թողնելով արհավիրքի շեմին գտնվող Հայրենիք, որը մենք նորից կպաշտպանենք, կհաղթենք ու կվերակառուցենք:
Հ.Գ. Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ:
ՀԻՄԱ ԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԶԳՈՆ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների