ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես երեւում է, ՀՀ Սահմանադրական դատարանում ճգնաժամը նոր է սկսում: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը եռօրյա քննարկումներից հետո այդպես էլ նոր նախագահ չընտրեց: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Նա հավաքեց երկու կողմ, երեք դեմ ձայներ. երեք դատավոր քվեարկությանը չի մասնակցել:
Ընդգծենք` քանի որ Խունդկարյանը միակ թեկնածուն էր, ապա նրան ընտրվելու համար անհրաժեշտ էր հինգ կողմ ձայն, սակայն նա, ըստ էության, ստացավ երկու կողմ ձայն, որից մեկ կողմ ձայնը ինքն է իրեն տվել, եւ երեք դեմ ձայն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ կողմ ձայնը Խունդկարյանը ստացել է Էդգար Շաթիրյանի կողմից, դեմ ձայներից մեկն էլ Արեւիկ Պետրոսյանն է տվել, իսկ, ահա, Հրայր Թովմասյանը, Վահե Գրիգորյանը չեն էլ մասնակցել քվեարկությանը: Ինչ վերաբերում է փոխնախագահի ընտրությանը, օրակարգային այս հարցին անդրադառնալ չեն էլ հասցրել. երկուշաբթի ժամը 11-ին կքննարկվի նաեւ այդ հարցը:
Եվս մեկ անգամ նկատենք, որ Հրայր Թովմասյանն ու Վահե Գրիգորյանը կարծես թե «կոալիցիա» են կազմել՝ ընդդեմ Խունդկարյանի, ու ամեն ինչ անում են, որ կա՛մ Արման Դիլանյանը, կա՛մ երրորդ մարդ ընտրվի ՍԴ նապագահ, միայն ոչ Խունդկարյանը։ Բայց, ինչպես կանխատեսել էինք, ՍԴ նախագահի ընտրությունների 2-րդ փուլ է լինելու, ու չի բացառվում՝ երկրորդ փուլում եւս առաջադրվի միայն Խունդկարյանը եւ ընտրվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը