Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է, այսպես ասած, այքոսներին։ Նախարարությունը մտադիր է կանոնակարգել հայկական շուկայում առկա եւ ներկայումս չկանոնակարգված, տաքացվող ծխախոտ արտադրատեսակի հետ կապված հարաբերությունները: Ըստ ԱՆ-ի՝ տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը: Բացի այս, տաքացվող ծխախոտի համար հիմնական նախազգուշացման տեքստերը կշարադրվեն հետեւյալ կերպ՝ «Ծխելը վնասակար է առողջությանը» կամ «Ծխախոտի օգտագործումը վնասակար է առողջությանը», «Ծխելը կարող է լինել մահացու», «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ եւ Ձեզ շրջապատող անձանց»:
Իսկ, ահա, տաքացվող սիգարետի լրացուցիչ նախազգուշացման տեքստերը կշարադրվեն «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», «Պահպանեք երեխաներին, թույլ մի՛ տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը», «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային» արտահայտություններով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջանակային կոնվենցիայի կողմերի 8-րդ կոնֆերանսի 22-րդ որոշմամբ՝ տաքացվող ծխախոտը դասվել է որպես ծխախոտային արտադրատեսակ եւ դրա վրա տարածվում են կոնվենցիայի բոլոր դրույթները: Մյուս կողմից՝ ՀՀ-ում այս տարվա փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են կոնվենցիայի դրույթներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը