Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
«168 ժամ»-ը երեկ գրել էր, որ հավաքին հնարավոր է ներկա լինի նաեւ ՌԴ վարչապետ Միշուստինը, որը ցանկություն է հայտնել հանդիպել կալանավայրում գտնվող իր վաղեմի ընկեր Գագիկ Խաչատրյանի հետ, եւ դա դիտարկվել է որպես Միշուստինի ներկայության հիմնական նախապայման։
Մենք փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նախ խոսեցինք փոխվարչապետի օգնական Արսեն Մանուկյանի հետ, որն ասաց, թե լիազորված չէ նման հարցերին պատասխանել, նաեւ՝ տեղակ չէ․ առաջարկեց հարցն ուղղել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին։
Նա էլ հրաժարվեց պատասխանել՝ առաջարկելով դիմել «ԱԳՆ կամ պռատակոլ»։ Արարողակարգից ծառայության ղեկավար Վահե Հակոբյանն ասաց․ «Գրավոր հարցում արեք հասարակայնության հետ կապերի վարչությանը կամ ԱԳՆ»։
Կապվեցինք նաեւ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը միայն հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին ստացվել է պաշտոնական տեղեկատվություն առ այն, որ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը ս.թ. հոկտեմբերի 8-9-ը Երեւանում անցկացնելու հայկական կողմի առաջարկը:
Ինչ վերաբերում է Միշուստինի ներկայությանն ու Խաչատրյանին հանդիպելու ցանկությանը, ապա ԱԳՆ խոսնակն ասաց․ «Մենք նման տեղեկություն չունենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը