Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի (լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանի կառավարման ավելի քան 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կառավարությունը կամ պետական կառույցներն առանց մրցույթի մեկ անձից գնում են կատարել, իսկ հետագայում պարզվել է, որ ընկերությունը կամ դեռ գրանցված չէ, կամ գրանցված է, բայց չի գործում և չունի աշխատակիցներ։ Այս մասին գրում է Politik.am-ը
«Պաշտոնական e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ԱՁ Արթուր Մանուկյանի (ՀՎՀՀ 25440867) հետ կնքել է N ՀՀՎԱ -ՄԱ - ԾՁԲ - 20/32 պայմանագիրը, որով նշված անհատ ձեռնարկատերը պետք է Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություն մատուցի։ Պայմանագրի արժեքն է ավելի քան 43 միլիոն 422 հազար դրամ։
Նախ փորձեցինք պետական ռեգիստրի պաշտոնական www.e-register.am կայքից տեղեկություններ ճշտել ԱՁ հիմնադիրների վերաբերյալ։ Նշված պաշտոնական կայքում առկա էր ավելի քան 30 ԱՁ-ների մասին տեղեկություններ, որոնցից որևէ մեկի ՀՎՀՀ-ն չէր համապատասխանում առկա պայմանագրում նշված ՀՎՀՀ-ին։
ԱՁ «Արթուր Մանուկյան»-ի հիմնադիրների մասին տեղեկություններ առկա չէին նաև tender-monitoring.am կայքում։ Այս կայքը պետական գնումների մասին տեղեկություններ պարունակող մասնագիտական հարթակ է։ tender-monitoring.am կայքն օգտվում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգի տվյալներից: Armeps-ը էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգ է, որը գործարկվել է 2016թ-ին և ներառում է գնումների մասին տվյալներ՝ 2012թ-ից:
Կառավարության կողմից հրապարակված պայմանագրում նշված ՀՎՀՀ-ով փորձեցինք ճշտել, թե քանի աշխատակից ունի «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն։ Այս գործում մեզ օգնության եկավ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամի պաշտոնական 1000plus.am կայքը, որտեղ ցանկացած ընկերության ՀՎՀՀ միջոցով կարելի է ճշտել աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություններ։ «Արթուր Մանուկյան» ԱՁ-ի վերաբերյալ այս համակարգում չկային տեղեկությունները, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի աշխատակիցներ։ Այն որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նշված ընկերությունը վճարներ չի անում հաստատվում է նաև tender-monitoring.am կայքում։
Այսպիսով կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ավելի քան 43 մլն դրամ գումար է տվել մի ընկերության, որը չունի աշխատակիցներ, որի մասին նաև տեղեկություններ գտնելն անհնար է։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք է, որի մասին իշխանությունները պարտավոր են բացատրություններ տալ»,- գրված է հաղորդագրության մեջ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը