Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետեվանքներ
Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները, որոշեցին իրենց ամիսներ շարունակ լուծում չստացած խնդիրն ավելի հնչեղ դարձնելու,իշխանության խլացած ականջները բացելու համար,դիմել ծայրահեղ քայլի՝ հացադուլի։
Երեկվանից կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ են հայտարարել մոտ 20 քաղաքացի,որոնց մեջ կան նաեւ կանայք, ում հետ ես հանդիպեցի երեկոյան,
նրանց հայտնեցի իմ աջակցությունը ինչպես նաեւ խնդրեցի կանանց դադարեցնել հացադուլը, բայց նրանք անդրդվելի էին։Բողոքի մասնակիցները շատ վճռական էին տրամադրված եւ պնդում էին, որ քանի դեռ կառավարությունն ընդառաջ չի գնացել իրենց պահանջին եւ ելք չի գտել ՌԴ֊ի սահմանները բացելու համար, իրենք հացադուլը չեն դադարեցնելու։
Մեկնաբանեցին,որ այլընտրանք չունեն, ուզում են հնարավորինս շուտ մեկնել ՌԴ, միանալ իրենց ընտանիքներին եւ կրկին գրկել իրենց երեխաներին,որոնց արդեն մի քանի ամիս է չեն տեսել՝ սահմանների անանցանելի լինելու պատճառով։
Երկրում դիլետանտ իշխանությունների կողմից ստեղծած քաոսային վիճակը թողնելու է իր դառնագույն հետեւանքները, թե՛ պետության,թե՛ ժողովրդի ներկայի եւ ապագայի վրա։
Կոչ եմ անում բոլոր անաչառ լրատվականներին` անտարբեր չմնալ եւ ակտիվ լուսաբանել ակցիան. սա կարելի համարել նախադեպը չունեցող բողոքի ակցիա,քանի որ մեր 20 հայրենակիցներ այս պահին գտնվում են հացադուլի մեջ,գիշերում են փողոցում ՝ բաց երկնքի տակ եւ սառը ասֆալտին պարկած,հետեւաբար նրանց կյանքը եւ առողջությունը վտանգված են։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների