Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա:
Բանն այն է, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմի անդամները, նաեւ ուսանողներ, որոնց պահանջներից մեկն էլ համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի հաստատումն է: Սակայն, մեր տեղեկություններով, դասախոսական անձնակազմը որոշել է՝ եթե Գալոյանի ընտրությունը հաստատվի, ապա իրենք կդադարեցնեն գործադուլները: Հաստատումը, սակայն, դժվար թե շուտ լինի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ չնայած հուլիսի 17-ին համալսարանի խորհուրդը ընտրել էր Դիանա Գալոյանին, սակայն մինչեւ այժմ այդ որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված չէ, իսկ ինչպես հայտնի է, Գալոյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածուն է եղել:
Ավելին՝ տարբեր տեղեկությունների համաձայն՝ նախարարը կողմ է այս բողոքի ակցիաներին եւ օրեր առաջ հանդիպել էր համալսարանի դասախոսական անձնակազմի հետ եւ ասել՝ չի առարկի, եթե ցույց կազմակերպվի: Միեւնույն ժամանակ դասախոսները երեկ շեշտում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ:
Պարզապես ցանկանում են հասկանալ, թե երբ կստանան կառավարության հաստատումը եւ կանցնեն բնականոն աշխատանքի, քանի որ համալսարանում շատ աշխատանքներ կիսատ են մնում ռեկտոր չունենալու պատճառով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը