Գաղտնալսման գործը բացահայտվել է Վանեցյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ, և իշխանությունների կողմից անբարոյականություն է նրան մեղադրել գաղտնալսելու մեջ
Բաբկեբ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ԱԱԾ պետ, պադյեզդի գնդապետ Արգիշտին հայտարարում է, թե Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների, հետո էլ հավելել` թե գաղտնալսելուց որևէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են և կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը: Պադյեզդում գնդապետի կոչում ստացած ԱԱԾ ներկայիս տնօրենը համ մեղադրում է Վանեցյանին, համ էլ արդարացնում նրան` թե գաղտնալսել միշտ էլ հնարավոր է և այսօր էլ կարող է իր պաշտոնավարման ժամանակ պաշտոնյաներ գաղտնալսվեն` ինչպես գաղտնալսվել են գերհզոր երկրների բազմաթիվ ղեկավարներ: Այսպիսի զավեշտալի հայտարարությամբ` Արգիշտին բոթում է, որ ինքն էլ է տառապում Նիկոլի սինդրոմով կամ նույնն է թե` անձի երկվությամբ , միաժամանակ փաստելով, որ իշխանության կողմից Վանեցյանի դեմ ունեցած միակ «զենքը» գաղտնալսման թեման դրոշակ դարձնելն է:
Պադյեզդի գնդապետ Արգիշտին ընկերներին և բարեկամներին ԱԱԾ-ում պաշտոնների նշանակելուց բացի` թող նախ մտածի իր «ղեկավարած» կառույցից պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքի և բազմաթիվ պատասխանատու հաստիքներում իր կողմից ղեկավարներ նշանակել չկարողանալու մասին, նոր ծածանի վաղուց մաշված գաղտնալսման դրոշակը:
Փաստն այն է, որ Նիկոլը Վանեցյանի նախկինում կատարած աշխատանքի արդյունքները ստորաբար վերագրում է իրեն և մինչ օրս էլ ներկայացնում հանրությանը` իբրև միայն իր ձեռքբերում:
Պարոն Արգիշտի դե հիմա բացահայտիր թալանվածն ու թալանվողը, դե հիմա ԱԱԾ-ն դարձրու ժողովրդի ամենավստահելի կառույցը, բա ինչի՞ չես կարողանում անել, բա ո՞ւր մնացին վարչապետիդ ասած թալանված միլիարդավոր դոլարները: Միրզոյան Արարատի ասած` Էս չե՞ք արա
Ի դեպ` գաղտնալսման գործը բացահայտվել է Վանեցյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ, և իշխանությունների կողմից անբարոյականություն է նրան մեղադրել գաղտնալսելու մեջ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների