Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ, թե ի՛նչ ենք արել
Հայաստանի ազգային առաջընթացը անկախության անշրջելության երաշխիքն է: Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձում: Ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության անկախությունը բոլորում է իր 29-ամյակը, 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ընթացքում հայոց ընտրողները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն հռչակելու որոշմանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն արդեն հաստատեց մեր ելքը ԽՍՀՄ կործանված կայսրությունից եւ մուտքը անկախ, ինքնիշխան պետության կառուցման ուղի:
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը ի Հայաստան, Արցախ եւ սփյուռս աշխարհի անկախության վճռորոշ եւ պարտավորեցնող այս տոնի առիթով: Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ՝ ի՛նչ ենք արել հանուն ժողովրդավարական, արդյունավետ պետության առաջընթացի, որքանո՛վ ենք անշրջելի դարձրել Հայրենիքի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ինքնիշխանությունը, ազգային շահերի պաշտպանությունը: Այս ճանապարհին տարած մեր բոլոր հաղթանակները օրհնյալ են, բացթողումներն ու մոռացումները՝ ուղղելի եւ քննարկելի համերաշխության եւ փոխըմբռնման պարագայում:
«Ժառանգությունը» վստահ է, որ հայ ժողովրդի կամքն աներեր է Հայաստանի անկախության ամրակայման ուղղությամբ: Ճակատագիրը կանխորոշել է ինքնիշխանության ուղու բարդությունը: Բազում մարտահրավերներ մեր ժողովուրդը հերոսաբար հաղթահարել է ու անվարան պիտի պատրաստ լինի ներկա խնդիրների հանգուցալուծման՝ հույսը դրած իր միացյալ ուժերի, ողջամտության եւ դաշնակիցներ ունենալու իմաստնության վրա:
Մեր անկախությունը, ժողովրդավարությունը եւ ստեղծարարությունը խաղաղություն ու բարօրություն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի ու աշխարհի մնացյալ պետությունների եւ ազգերի համար, որոնց հետ մեզ միավորում են համամարդկային բարձր արժեքները: Մեր հայրենիք-պետության, նրա քաղաքացիների անվտանգության եւ ազգային առաջընթացի ապահովումը գերխնդիր է եղել ու կա, պետք է համախմբել ուժերը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը