Անբարոյականություն է փողով զինծառայությունից ազատելը
Զինծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ նախագիծն ավելացնելու է սոցիալական բևեռացումը, չի նպաստելու ներգաղթին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Առաջարկում են՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, վճարել պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը՝ գումարած հավելավճարները և ազատվել քրեական հետապնդումից։ Պետք է լինի արդարություն, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելը չպետք է կախված լինի ֆինանսական հնարավորությունից։ Անբարոյականություն է պատերազմող երկրում գումար վերցնել նրա համար, որ պարտքդ չկատարես։ Փոխարենը թող Արման Բաբաջանյանի հետ միասին նստեին, պատժաչափ գրեին, ոչ թե դառնային այլ երկրի քաղաքացի, փաստաթղթեր կեղծեին և հիմա ՀՀ ներքին քաղաքական կյանքի վրա փորձեին ազդեցություն ունենալ»,-մանրամասնեց պահեստազորի գնդապետը։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ պիտի վերացվեն այն բոլոր հնարավորությունները, որոնցով թեկուզ կրթական նպատակներով խուսափում են զինծառայությունից։ «Այսօրվա պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը հենց այս պատրվակով է խուսափել ծառայությունից, նրանցից որևէ մեկը արտերկրից վերադառնալուց հետո գիտությամբ չի զբաղվել»,-ասաց նա։
Պահեստազորի գնդապետն ընդծեց, որ Զինծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ նախագծի համահեղինակների անունը բավ է՝ հասկանալու համար, թե այն ինչ որակ պիտի ունենա։ Նրա դիտարկմամբ՝ խոսում են միայն Արման Բաբաջանյանի մասին, մոռանալով այն, որ Անդրանիկ Քոչարյանն էլ նման նախագծի հեղինակ չպիտի լիներ։
«Արդյո՞ք բարոյական է բանակի, զորակոչի, թիկունքային ապահովումը ստեղծելու կարևորագույն միջոցառաման վերաբերյալ օրենք գրեն նրանք, ովքեր դրա բարոյական իրավունքը չունեն՝ ներառյալ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, որ նրա կրթական ցենզը նայեք՝ որպես զինվորական, փոխնախարար եղել է հանգամանքների բերումով, հիմա էլ հանգամանքների բերումով ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ է։ Լավ, եթե ոլորտի մասնագետ չէ, գոնե իրավաբան համահեղինակ ունենար նախագիծը»,-ասաց նա։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ ճիշտ կլինի կիրառել Իսրայելի փորձը․ բոլորը ծառայում են՝ անկախ նրանից փող ունեն, գիտնական են, թե ոչ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը