Ձեր պատճառով երկրին, ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարողների նախկին հարաբերությունների նստվածքը
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 2016-ին արված մի տեսանյութի հրապարակմանը, որում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բնակիչների հետ մի հանդիպման ժամանակ վիրավորական արտահայտություններ է անում ՀՀԿ–ի հասցեին՝ նշելով, որ տեսանյութը հավանաբար արվել է ԱԱԾ–ի օգնությամբ։
«Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի:
Մի երկու բան էլ իմ կողմից ավելացնեմ, քանզի ակնհայտ է, որ սա նիկոլականների վերջին կեղտոտ ներքնաշորը չէր:
Այս կոմպրոմատային նողկալի պայքարի քավորները մի բան լավ չեն հաշվել: Անկախ նրանից, թե մնացած քաղաքական ուժերն անցյալում ինչ հարաբերություններ են ունեցել, ինչեր են ասել իրար հասցեին (իսկ որ թե ԲՀԿ-ի, թե այլ ուժերի հետ մեր հարաբերությունները հեռու էին պերմանենտ մեղրամսի քաղցրությունից, գաղտնիք չէ), Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կաճր ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գոտկատեղից ներքև, անդրավարտիքային կացութաձևով և գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած ԲՈԼՈՐԻՆ:
Ես հասկանում եմ, որ նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդը ինչ-որ մի "սև կարապի" առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կամ քրեակատարողական հիմնարկներ, կամ քաղաքական դամբարան:
Ու նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու:
Divide et impera սկզբունքը հաջողությամբ կիրառելու համար նրանք ոչ բավարարար խելք ունեն, ոչ էլ բավարար հեղինակություն:
Ականջներիդ օղ արեք. ձեր պատճառով երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարի ելած բոլոր ուժերի և գործիչների նախկինում եղած հարաբերությունների նստավածքը: Չեք պլստալու»,– գրել է Արմեն Աշոտյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների