ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում ամսական 10 000 դոլարով որպես լոբբիստ է վարձել 97-ամյա Բոբ Դոուլին, որը հեռացել է հանրային գործունեությունից
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ ՀՀ կառավարությունը հանրապետական 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբբիստ։ Գրառումը՝ ստորև։
«Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբբիստ։ Նման համաձայնագիր է կնքվել Վաշինգտոնւմ ՀՀ դեսպանության և ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի միջև: Պայմանագրով նախատեսվում է, որ Դոուլը $10.000-ի դիմաց (մեկ ամսվա համար) օգնելու է Հայաստանին այս օրերին ԱՄՆ-ի հետ ընթացող «ռազմավարական երկխոսությունը» նախապատրաստվելու համար և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հարաբերությունների բարելավման վերաբերյալ:
Ըստ մեր աղբյուրների, հայկական հարցերով Միացյալ Նահանգներում ավանդաբար զբաղվող կազմակերպությունները՝ Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) եւ Ամերիկայի հայկական համագումարը (AAA), այս որոշման մասին իմացել են մամուլից։
Դժվար է պատկերացնել նաեւ, որ նման խորհուրդ կարող էր տալ Վաշինգթոնում ՀՀ դեսպանատունը, ով լավ տեղյակ է, որ թեեւ հանրապետական Բոբ Դոուլը հայկական հարցերով միշտ ակտիվ է եղել, սակայն շուրջ 100-ամյա այս գործիչը վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից առաջացած տարիքի պատճառով․ նա ձեռնասալյակով է տեղաշարժվում եւ ունի մի շարք այլ առողջական խնդիրներ։
Թերեւս, այս որոշումը կայացվել է հռչակված «սխալվելու վճռականության» ռազմավարության արդյունքում, երբ կարեւորվում է քայլը, ոչ արդյունքը»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների