Մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ խաբել. Ավետիք Իշխանյան
Իրականում 2018թ․ մարտ-ապրիլյան շարժումը մեկ նպատակ ուներ՝ «Մերժիր Սերժին» և հենց այս կարգախոսն էր փողոց հանում հազարավոր մարդկանց։ Այս մասին իր ֆեյսբուքյա ն էջում գրել է հրապարակախոս Ավետիք Իշխանյանը:
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ «ԱՐԺԵՔԸ»
Արդեն երկու տարուց ավելի է, հանրության տարբեր շրջանակներ, հատկապես 2018թ․ իշխանահեղափոխության և այսօրվա իշխանության ջատագովները, դժգոհում են նոր իշխանությունների, հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից,այսպես ասած «հեղափոխության արժեքներից» նահանջելու մեջ։ Հիասթափությունն իր գագաթնակետին հասավ, հատկապես ՍԴ երեք անդամների նշանակումից հետո։
Իրականում 2018թ․ մարտ-ապրիլյան շարժումը մեկ նպատակ ուներ՝ «Մերժիր Սերժին» և հենց այս կարգախոսն էր փողոց հանում հազարավոր մարդկանց։ Իհարկե, շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, ով էլ բացի վերոնշյալ կարգախոսից, հայտարարում էր «ոչ բռնի, սիրո, ոչ վենդետային, դու մենակ չես, հպարտ քաղաքացի, բոլորիդ սիրում եմ ու խոնարհվում» հեղափոխության արժեքները․․․և կարծես վերջ։ Մնացածը՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ համոզել, այսինքն՝ ինքներս մեզ խաբել։
Իսկ,հեղափոխության իրական և միակ արժեքը հռչակեց Նիկոլ Փաշինյանը ,Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած ապրիլի 27-ի հանրահավաքում ․
-․․․ ԿԱՄ ԵՍ ԿԼԻՆԵՄ ՎԱՐՉԱՊԵՏ, ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ․․․»,- գրել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների