Ուսման վարձավճարների պատճառով շուրջ 500 ԵՊՀ ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից. Դավիթ Ափոյան
Ուսման վարձավճարը մինչեւ սեպտեմբերի 18-ը չվճարելու դեպքում 500 ուսանող կարող է դուրս մնալ ԲՈՒՀ-երից: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
Դեռևս երկու օր առաջ ԵՊՀ ուսանողները դիմել էին գործադիրին՝ ուսման վարձերի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով, որը ստորագրել էր ավելի քան 5000 ուսանող: Վերջիններս նշում էին, որ համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ չեն կարողանում վճարել ուսման վարձը, իսկ վճարման վերջնաժամկետն է սեպտեմբերի 18-ը, չվճարելու դեպքում կկանգնեն համալսարանից դուրս մնալու վտանգի առջև:
Կառավարության ներկայացուցիչն էլ խոստացել էր վարչապետի հետ առաջիկա հանդիպման ընթացքում փոխանցել նամակը նրան և քննարկել խնդիրը:
Այս առիթով «Փաստինֆո»-ն զրուցել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրին լուծում չտալու դեպքում շուրջ 500 ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից:
«Նամակը փոխանցել ենք վարչապետի օգնականին, նա էլ մեզ ասաց, որ առաջիկայում կմշակվի աջակցության ծրագիր: Շուտով մոտենում է վարձավճարների օրը, պետք է հնարավորինս շուտ մշակվի փոխհատուցման ծրագիրը: Գոնե մինչև երկուշաբթի բուհերին գրությամբ պետք է հանձնարարվի, որ վարձը չվճարած ուսանողներին դուրս չթողնեն համալսարանից: Մեկ շաբաթ առաջվա տվյալներով մոտ 500 ուսանող համալսարանից դուրս գալու վտանգի տակ է:Գոնե մինչև երկուշաբթի բուհերին գրությամբ պետք է հանձնարարվի, որ վարձը չվճարած ուսանողներին դուրս չթողնեն համալսարանից»:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, որ ԿԳՄՍ նախարարությունը ուսման գների բարձրացման հետ որևէ առնչություն չունի՝ Դավիթ Ափոյանը նշեց, որ թեև որոշումը կայացրել է համալսարանը, բայց նախարարությունը կարող է վերանայել և լուծում տալ խնդրին:
«Ճիշտ է որոշումը համալսարանի գիտական խորհրդում է ընդունվել, բայց ո՞նց կարող է նախարարությունը կապ չունենալ, այդ դեպքում ինչու՞ են ութ հոգով ներկայացված հոգաբարձուների խորհրդում: Չեմ հասկանում նման հայտարարության իմաստը», - ասաց Դավիթ Ափոյանը:
Զրույցի վերջում ՈՒԽ նախագահը հայտնեց, որ սպասում են կառավարության որոշմանը: «Եթե որոշման արդյունքում ուսանողները դուրս մնան համալսարանից, ապա հանդես կգան հայտարարությամբ և կմշակեն հատուկ քայլեր», -եզրափակեց Ափոյանը:


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ