Համայնքի ավագանու անդամների տարեկան հայտարարագրումը վնաս է հասցնելու ավագանու ինստիտուտին. Անի Սամսոնյան
Լիովին համաձայն եմ, որ համայնքի բնակիչներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է տնօրինվում իրենց համայնքի գույքը, համայնքի հարստությունները և այո, թե՛ համայնքի ավագանու անդամները, թե՛ համայնքի ղեկավարները իրենց լիազորությունների, գործառույթների շրջանակներում ունեն շատ լայն հնարավորություններ, որ համայնքում տեղի ունենան չարաշահումներ և համայնքի գույքը բաշխվի օրինական կամ ոչ օրինական, անարդար ճանապարհով:
Այս մասին ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքի փաթեթներում լրացում և փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորը նշեց, որ մյուս կողմից այստեղ խնդիր է տեսնում: «Այսօր առհասարակ տեղական ինքնակառավարման համակարգում ունենք քաոս, համայնքի ավագանու ինստիտուտը չենք կարողանում դեռևս կայացնել, որովհետև այդ ինստիտուտը ինչ-որ չափով հիմնված է կամավորության հիմունքների վրա և համայնքի ավագանու անդամը չի վարձատրվում, փոխհատուցվում է, բայց դա աշխատավարձ չէ: Ըստ էության, դժվար է ներգրավել մարդկանց, որ նրանք գան դառնան համայնքի ավագանու անդամ և ծառայեն համայնքի շահերին»,- ասաց նա:
Պատգամավորը վստահեցրեց՝ այս դեպքում, երբ առաջարկվում է, որ տարվա կտրվածքով հայտարարագիր ներկայացնեն նաև համայնքի ավագանու անդամները, մեծապես վնաս են հասցնելու համայնքի ավագանու ինստիտուտին որակական առումով։
«Որովհետև այսօր մենք փորձում ենք փոքր հնարավորություններով տարբեր ոլորտի մարդկանց իրենց մանսագիտական ունակություններով բերել կայացնել այս ինստիտուտը, բայց այդ մարդիկ տարբեր պատճառներով չեն ուզենալու հայտարարագրել իրենց միջոցները, որովհետև իրենք չեն վարձատրվում պետությունից և պարզապես չեն ուզելու հայտարարագրել»,- շեշտեց նա:
Ըստ պատգամավորի՝ ինքը կարող է հասկանալ, թե ինչու է առաջարկվում հայտարարագրել գույքն ու եկամուտները, բայց միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչու համայնքի ավագանու անդամները պետք է հայտարարագրեն ծախսերը, որովհետև իրենց կյանքի որակը, իրենց ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից: «Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այդ էլ թույլ տեղական ինքնակառավարման համակարգին մեծ վնաս հասցնենք: Խնդրում եմ վերանայել համայնքի ավագանու անդամների մասով հայտարարագրման նախագծի դրույթները»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները տարեկան հայտարարագիր ներկայացնեն:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը