Ով ում տվյալներից է օգտվում
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նորից վերսկսել է տարբեր վիճակագրական տվյալների հրապարակումը՝ դրանք որակելով որպես մեծ ձեռքբերում։ Վերջին հրապարակումը վերաբերում էր ոչխարի եւ այծի արտահանման 256 տոկոս աճին։
Երեկ արդեն որոշ փորձագետներ խոսում էին այն մասին, որ նման թվերը առավելապես մանիպուլյատիվ բնույթ են կրում:
Մասնավորապես առանձին տնտեսագետներ նշում էին, որ ընդամենը 2019 թվականի վերջին ընդունված համապատասխան ծրագիրը պարզապես չէր կարող այս կարճ ժամանակահատվածում նման արդյունք ապահովել, այսինքն՝ իրականում գործ ունենք առնվազն մի քանի տարվա ծրագրերի հետ։ Մյուս կողմից հնչում էին տեսակետներ, որ գործ ունենք ոչ այնքան ոլորտի զարգացման, որքան ինչ-որ իմաստով «տրանզիտի» հետ:
Մեզ հետ զրույցում տնտեսագետներից մեկը շեշտում էր, որ նման թվեր հրապարակելուց առաջ լավ կլիներ ուսումնասիրել, թե որքանով ենք կարողանում բավարարել ներքին սպառումը, ինչպես է կատարվում մսի գնագոյացումը եւ այլն:
Մեկ այլ փորձագետ թերթի լրագրողի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն ակտիվորեն թվական տվյալներ է հրապարակում հատկապես Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հերթական ամփոփումից ու հրապարակումից առաջ: «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ոչ թե Փաշինյանն է օգտվում ԱՎԿ տվյալներից, այլ՝ հակառակը»,-կեսլուրջ-կեսկատակ ասաց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը