Այս տարի ՀՀ անկախության 29 ամյակի միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո
Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո, ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:
Առաջին ալիքի տոնական եթերում կլինեն ՀՀ տարբեր մարզերում նկարահանած համերգներ, մեր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի պատմությունները, հայերի ցանկությունների ու երազանքների մասին տեսանյութերի, սահմանում ապրող մարդկանց ու այդ սահմանը պահող զինվորների ողջույններ ու այլ դրվագներ: Տաղանդավոր երաժիշտները՝ Նարեկ Հախնազարյանը, «Մենուա» բենդը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բամբիռը, Արամ MP3-ը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Իվետա Մուկուչյանը, «Գյուրջիև» անսամբլը, Հայկ Մելիքյանը ելույթ կունենան Հայաստանի 10 մարզերում և Երևանում հատուկ առանձնացված 11 տարածքներում, որոնք դառնալու են յուրահատուկ «բեմահարթակ» իրենց կատարումների համար: Նախատեսված է նաև «Մեր հայերը» խորագրով գալահամերգ, որը միջոցառման տրամաբանական հանրագումարն ու ամփոփումն է: Աշխարհի տարբեր անկյուններից հայերը կուղարկեն հայկական որևէ ստեղծագործության իրենց կատարումը: Մեկ ընդհանուր եթերով ցուցադրվելով՝ դրանք իրար կկապեն աշխարհի անկյուններն ու մատնացույց կանեն հայերի ապակենտրոնացման հզոր ուժը: Հայտնի հայերի շարքում կլինեն Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլք:
Անկախության օրվան նվիրված լույս կտեսնի նաև «Երևան» ամսագրի հատուկ համարը, որն իր մեջ կամփոփի անկախությունից ի վեր տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ճարտարապետական զարգացումները, մարդկային պատմությունները, հատուկ ֆոտո արխիվներն ու այլ կարևոր դրվագներ նորանկախ երկրի կյանքից։ Հանրային ռադիոյով կհեռարձակվեն ՀՀ 10 մարզերում և Երևանում նկարահանված համերգների ձայնագրությունները։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը