Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը
2020 թվականի սեպտեմբերի 15-ին լրանում է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակը․ ի նշանավորումն Դինքի հոբելյանի՝ Newmag-ը կհրատարակի հայտնի լրագրող Վալերի Մանտոյի՝ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական համալսարանի աջակցությամբ:
Ֆրանսիական «Charile Hebdo» երգիծական ամսագրի նախկին աշխատակից, լրագրող և սյունակագիր 35-ամյա Վալերի Մանտոյի Le Sillon գրքի հիմքում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի կյանքն է։
Կենսագրական պատմության և հուշագրության տարրեր պարունակող վեպը 2018 թվականին արժանացել է ֆրանսիական ամենաբարձր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո» մրցանակին:
«Երբ առաջին անգամ կարդացի Վալերի Մանտոյի «Ակոս» գիրքը, այնքան տպավորված էի, որ որոշեցի՝ այն կլինի 2018 թվականի օգոստոսին և սեպտեմբերին մեր անկախ հրատարակչության՝ Le Tripode-ի կողմից տպագրվող միակ գիրքը: Մի քանի ամիս անց գիրքն արժանացավ Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո»-ին»,- գրքի մասին ասել է Le Tripode հրատարակչության տնօրեն Ֆրեդերիկ Մարտինը։
Նրա խոսքով՝ «գիրքը կարելի է բնորոշել և՛ որպես ֆեմինիստական տեքստ, և՛ Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության էսսեիստական մտորում», իսկ գրքի հաջողության գրավականը, ի թիվս այլ հատկանիշների, «սիրային պատմության միաձուլումն է ժողովրդավարությունը պոպուլիզմից պաշտպանելու ձգտմանը՝ արտասովոր մարդու ՝ Հրանտ Դինքի կերպարի միջոցով»։
Գիրքը հայերեն է թարգմանում Սամվել Գասպարյանը։ Թարգմանչի խոսքով՝ այն պատմում է ոչ միայն Հրանտ Դինքի, այլև ընդհանուր առմամբ Թուրքիայի՝ այդ երկրի քաղաքների և խնդիրների մասին։
«Կարծում եմ՝ գործ ունենք շատ հետաքրքիր գրողի հետ՝ ինչպես լեզվի, այնպես էլ մոտեցման տեսանկյունից։ Շատ գեղեցիկ, բառապաշարով հարուստ գիրք է։ Սա սովորական գիրք չէ, իսկապես արտառոց վեպ է՝ բնօրինակ կառուցվածքով և ներքին դինամիկայով»,- նշել է թարգմանիչը։
Գրքի թարգմանության առնչությամբ Ֆրանսիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պատիվ ունի աջակցել «Newmag» հրատարակչության կողմից «Ակոս» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակմանը։ Գիրքը կթողարկվի 2021 թվականի հունվարին՝ ի նշանավորումն Հրանտ Դինքի սպանության տարելիցի»։
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը