ՍԴ 3 նոր դատավորները մասնակցել են հակասահմանադրական գործընթացի և սպասարկելու են իշխանության շահերը
Առանց քննարկելու այդ անձանց ով լինելը, ես դեմ եմ նրանց, կարծում եմ՝ ցանկացած դատավոր այսօր պետք է հասկանա, որ համաձայնվելով մասնակցել այդ ամեն ինչին, նա մասնակցում է հակասահմանադրական գործընթացի շարունակությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ՍԴ դատավորների ընտրությանը:
«Դա իմ հստակ կողմնորոշումն է՝ գտնում եմ, որ ի սկզբանե գործը գնացել է հակասահմանադրական ճանապարհով և անգամ հակասում է միջազգային նորմերին և սխալ է, որ որևէ իրեն հարգող դատավոր համաձայնում է այդ հակասահմանադրական գործընթացին մասնակցել»,- ասաց նա:
Հարցին՝ ի նկատի ունի ՍԴ փոփոխությունները, որ արվեցին ԱԺ-ի միջոցով, հիմա էլ ՍԴ դատավորներ ընտրեցին, Ալավերդյանն ասաց. «Այո, հենց այդ փոփոխություններն էլ նկատի ունեմ, դրանք ամբողջովին հակասահմանդրական էին. հակասահմանդրական էին թե՛ ԱԺ կողմից ընդունված այդ փոփոխությունները, թե՛ նախագահի պասիվությունը, թե՛ առհասարակ ամբողջ գործընթացը:
Այդ ամբողջը ես համարում եմ հակասահմանադրական և բացի ներկա քաղաքական իշխանության քմահաճույքին համապատասխանեցնելը, որևէ այլ բան այստեղ չկա, առանց սահմանադրական կոնցեպտի փոփոխության Սահմանադրությանը մոտենալը ընդհանրապես ես գտնում եմ, որ հակասահմանադրական է»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ արդեն ընտրված դատավորները չեն կիսում այն կարծիքները, թե այդ ամբողջ գործընթացը հակասահմանադրական է, Ալավերդյանն ասաց, որ եթե իրենք մտածում են այդպես, ինքը մեկնաբանելու բան չունի:
Հարցին՝ այս դատավորները կնպաստե՞ն ՍԴ-ի բարեփոխմանը, նա շեշտեց. «Եթե իրենք համաձայնում են սրան մասնակցել, ես այլևս չեմ կարող նրանց վստահել, որ նրանք լինելու են անաչառ և անկախ դատավորներ, նրանք սպասարկելու են իշխանության շահերը»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ընտրել է երեք ՍԴ դատավորների, նրանք են Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը: Նշենք նաև, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դատավորների ընտրությանը չեն մասնակցել:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը