Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որեւէ անդամի հետ
Անհամբեր սպասում եմ Զ. Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հույս ունեմ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որեւէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որեւէ անդամի հետ: Չեն հանդիպել նաեւ երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երեւույթ է:
Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է դրա համար չենք կարողանում հանդիպել»: Չգիտես ինչու վրացիների, ադրբեջանցիների, ղազախների եւ ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում:
Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։
Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի եւ Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների