Փաշինյանի գրառումը տեղեկատվության ֆրագմենտացիայի փորձ է․ Վահե Դավթյան
Փաշինյանի գրառումն այն մասին, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով, ոչ այլ ինչ է, քան տեղեկատվության ֆրագմենտացիայի փորձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
«Համավարակի պայմաններում անհրաժեշտ է ներկայացնել տնտեսության համալիր վիճակը, այլ ոչ թե դուրս բերել այն եզակի տվյալները, որոնք բխում են իշխանության քարոզչական շահերից։ Մինչդեռ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը կազմել է մոտ 6%։
Մյուս կողմից, հիշենք Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ճգնաժամը նախևառաջ նոր հնարավորություն է։ Փաստորեն, բարձր տեխնոլոգիական զարգացումը որպես առաջնահերթություն հայտարարած իշխանությունը, որը հատուկ այդ ուղղության ռազմավարական պլանավորման ու զարգացման համար առանձին նախարարություն է ստեղծել, սահմանափակվում է բացառապես ելակի ու մոշի արտահանման դրական դինամիկայով։ Հիրավի մեծ ձեռքբերում է։
Միաժամանակ, երբ վարչապետը ներկայացնում է ջերմոցային տնտեսության առաջին կիսամյակի նվաճումները, պետք է տա նաև որոշ օբյեկտիվ կանխատեսումներ երկրորդ կիսամյակի համար։ Դրանք, իհարկե, չեն կարող հուսադրող լինել՝ հաշվի առնելով հուլիսից ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագնի աճը»,- գրել է Դավթյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների