Հեռուստահաղորդավարի գործառույթն է հասարակության մեջ առկա խնդիրները վեր հանելը
Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 13-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության ծրագրերի բաժնի պետ Ալվարդ Պողոսյանը, Վանաձորի Վիկտոր Համբարձումյան 25 հիմնական դպրոցի դասվար Հեղինե Համբարձումյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Թեման վերաբերում էր ուսումնական գործընթացին։ «Մեդիա պաշտպանը» գրում է՝ հանրային քննարկումը միակողմանի էր:
«Պետրոս Ղազարյանը հիմնականում համաձայնում էր հնչող տեսակետների հետ, բացի այդ, կարծիքներ հայտնում ու որակումներ տալիս. «Մենք ազատ երկիր ենք։ Մենք հիմա խոսում ենք, թե դպրոցում ինչքան կարևոր է դիմակ կրելը, որ միջազգային փորձը այդպիսին է, որ պետք է ծնողները երեխաներին բացատրեն դիմակ կրելու անհրաժեշտությունը, տիկին Սահակյանը բացատրում է, որ թթվածնային քաղց ու հիվանդություններ, նման բաներ չկան, բայց մենք ունենք պատգամավոր, որը կոչ է անում դիմակ չկրել, հիմա դա էլ կա, չենք կարող խուսափել նման, չեմ ուզում բառ գտնեմ ուրիշ բառով ասեմ՝ նման երևույթներից»։
Ազատ երկիրը ենթադրում է կարծիք արտահայտելու ազատություն, բայց ոչ հեռուստահաղորդավարի կողմից, որի գործառույթն է հասարակության մեջ առկա խնդիրները վեր հանելն ու հավասարազոր պայմաններում քննարկման միջոցով լուծումներ գտնելը»,- ասված է «Մեդիա պաշտպանի» հաղորդագրության մեջ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների