18 օր հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող կալանավորը ինքնավնասում է կատարել
Երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում 18 օր հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը ինքնավնասում է կատարել․ նա կարել է բերանը և կտրել դաստակի երակը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ դեպքից հետո Տիգրան Բադալյանին անմիջապես տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, ցուցաբերվել է բուժօգնություն, սակայն հիվանդանոցը նպատակահարմար չի գտել, որպեսզի բուժօգնություն ստանալուց հետո Բադալյանը մնա այնտեղ․ նրան կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ:
«Այս պահին առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է մեր`ՔԿՀ-ի բժիշկների հսկողության ներքո, ինքնավնասման և հացադուլի հիմնական պատճառը՝ իր քրեական գործն է»,- նշեց Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ Տիգրան Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասո 1. 1 կետով, գողություն`բնակարան ապօրինի մուտք գործելու համար:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը