Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

ՊԵԿ-ը հարկերն է պահանջում, քաղաքապետարանը չի տալիս. Ո՞վ կհաղթի այս վեճում

Սեպտեմբերի 5-ին 168.am-ը մի հրապարակում կատարեց, որն ավելի վաղ՝ ապրիլի 2-ին լուսաբանած թեմայի օրգանական շարունակությունն էր, այն է՝ պարզ տրամաբանական հետևողականություն:

Դեռևս ապրիլի սկզբին ահազանգել էինք, որ Երևանի աղբահանությունն իրականացնող լիբանանյան «Սանիթեք» ընկերության գործունեության անփառունակ կասեցումից հետո մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկն ըստ էության հարկեր չի վճարում, և դա՝ այն դեպքում, երբ նոր իշխանությունները «Սանիթեք» ընկերությանն էին մեղադրում հարկեր չվճարելու ու նախկին իշխանությունների հետ հանցավոր համագործակցության գալու համար:

«168.am-ի ձեռքի տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուղարկել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց 1 հասցեում տեղակայված «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» պետական կառավարչական հիմնարկին: Արգիշտի փողոց 1-ը Երևանի քաղաքապետարանի հասցեն է: Փաստաթուղթը ծանուցագիր էր, որով ՊԵԿ-ը Քաղաքապետարանին տեղեկացնում է, որ վերջինս ունի չկատարած հարկային՝ ընդհանուր 4096003 դրամ գումարի պարտավորություններ, որից 4083752 դրամը՝ ապառք, իսկ 12251 դրամը՝ տույժ»,- մասնավորապես նշել էինք մեր հրապարակման մեջ՝ տեղեկացնելով, որ դա եղել է մարտի 24-ի դրությամբ:

Հիմա, բնականաբար, վճարվելիք գումարն անգամներով ավելացած կլինի:

Խոստացել էինք հետևել իրադարձությունների ընթացքին, հատկապես որ, մեր տեղեկություններով՝ ավելի վաղ ՊԵԿ-ը Քաղաքապետարանից պահանջել էր նաև ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տվյալներ, որի վճարումից համայնքային հիմնարկն ազատված է, սակայն պարտավոր է ՊԵԿ-ին ամեն դեպքում հաշվարկ ներկայացնել, ինչը քաղաքապետարանը չի կատարել:

«Բանն այն է, որ բազմաթիվ համայնքապատկան ՓԲԸ-ների և ՀՈԱԿ-ների շարքում քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատակազմն աղբահանության նոր հիմնարկի համար որոշել էր ընտրել «համայնքային հիմնարկ» իրավակազմակերպական ձևը՝ ենթադրելով, որ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել ԱԱՀ հաշվարկումից և վճարումից, քանի որ, ըստ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետի՝ ԱԱՀ-ից ազատվում է պետական կառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի վճարում։ Սակայն լիազոր մարմին Պետական եկամուտների կոմիտեն, ուսումնասիրելով օրենսգրքի այդ դրույթը, գտել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը չի կարող օգտվել այդ արտոնությունից, քանի որ այն թեպետ անունով «համայնքային հիմնարկ» է, սակայն էությամբ պետական կառավարման մարմին չէ։ Երևանի քաղաքապետարանում կա մեկ կառավարման մարմին՝ հիմնարկ, և դա հենց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն է, և ողջամիտ չէ աղբահանության գործառույթներ կատարող կառույցին համարել պետական կառավարման մարմին։ Այս ընթացքում, մեր տեղեկություններով, խնդիրը քննարկվել է քաղաքապետարանի և Պետեկամուտների կոմիտեի միջև, որն ամփոփվել է ՊԵԿ-ի կողմից օգոստոս ամսին ուղարկված ծանուցմամբ»,- նշել էինք մեր հրապարակման մեջ:

Այսինքն՝ ՊԵԿ-ը կրկին գրություն էր ուղարկել քաղաքապետարան՝ պահանջելով, այնուամենայնիվ, վճարել հարկերը: Այսքանը՝ նյութի մասին:

Այսօր 168.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստացավ քաղաքապետարանից, որում նշված է․

«Հրապարակված մի շարք տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկը խուսափել է կատարել հարկային պարտավորությունները, և «2020թ. մարտ ամսվա դրությամբ կուտակված են եղել արդեն ՝ ընդհանուր 4096003 դրամ գումարի պարտավորություններ, որից 4083752 դրամը՝ ապառք, իսկ 12251 դրամը՝ տույժ»: Հայտնում ենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը 2020թ. մարտ ամսվա դրությամբ չկատարած հարկային պարտավորություններ չի ունեցել: Հիմնարկը հարկային չմարած պարտավորություններ չի ունեցել նաև մարտ ամսվանից հետո: Այսինքն, պնդումը, որ «հիմա վճարվելիք գումարն անգամներով ավելացած կլինի», նույնպես իրականության հետ չի առնչվում»:

Քաղաքապետարանի ֆինանսական բլոկի պատասխանատու պաշտոնյաներին ևս մեկ անգամ հորդորում ենք լավ կարդալ ապրիլի 2-ին հրապարակված նյութը, ուր մենք տեղադրել էինք նաև ՊԵԿ-ի այն գրությունը, որով պահանջել են հարկերը վճարել, և որտեղ նշված էր օրվա դրությամբ հարկային պարտավորությունների հանրագումարը:

Այսինքն՝ այդ թվերը վկայող փաստաթուղթը հրապարակված է:

«Հոդվածում խոսվում է հիմնարկի կողմից ԱԱՀ վճարելու պարտավորության խնդրի մասին: Սույնի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական համապատասխան գերատեսչությունների հետ քննարկում է ԵԱՍՄ հիմնարկի՝ ԱԱՀ վճարելու պարտավորության հարցը: Եթե քննարկումների արդյունքում պարզվի, որ համայնքային հիմնարկը ԱԱՀ վճարելու պարտավորություն ունի, ապա, բնականաբար, կկատարի այդ պարտավորությունը: Ուստի, անտեղի են նաև հոդվածում հիատակվող՝ քրեական օրենսդրության հետ առնչությունները տվյալ պարագայում»,- ասված է քաղաքապետարանից ուղարկված պարզաբանման մեջ:

Իհարկել, լավ է, որ քննարկում են. Մենք ընդամենը հիշեցրել ենք, որ ՊԵԿ-ը քաղաքապետարանից պահանջում է հարկ վճարել, իսկ քաղաքապետարանը չի վճարում: Չգիտենք, իհարկե, քննարկումներն ինչ փուլում են, բայց փաստացի ՊԵԿ-ն արդեն 2-րդ գրությունն է ուղարկում հարկեր վճարելու պահանջի վերաբերյալ:

 

Ու մի բան էլ: Այդ քննարկումների արդյունքում արդեն 9 ամիս հարկ չի վճարվում պետական բյուջե: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ հանցակազմ:

Պարզաբանման վերջում նշել էին, որ «Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն, համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը: ԵԱՍՄ-ը մեջբերված կետում հիշատակված համայնքային հիմնարկ է: Իսկ ՀՀ Հարկային օրենսգրքի 59 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն, համայնքային հիմնարկը հարկային մարմնում որպես պարտադիր ԱԱՀ վճարող կազմակերպություն չէ:

Բնավ չենք ուզում մտնել գերատեսչությունների «քննարկումների» մատի ու մատանու արանքը, բայց ցանկալի է, որ ամեն դեպքում մի քիչ արագ կողմնորոշվեն, որպեսզի հասկանալի լինի՝ ի վերջո, Երևանի քաղաքապետարանը զինվորից հաց գողացո՞ղ է, թե՞ ոչ: